Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում...

10:54 - 18/Նոյեմբեր/2016

Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում,

Նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում,

Գիշերով թաքուն դիրք էր գրավել,

Մեր առյուծներին մորթել,գլխատել.

Վեր ելաք քնից ,հագաք զրահ-զենք,

Ձեր հոգուն մատաղ, հետախույզ տղերք,

Նայեցիք մահին,ժպտացիք անվախ,

Ժամն էր փրկելու երկիրը Արցախ...

Հասաք,լսեցիք լուրը ահավոր`

Պայթեց նռնակը ձեռքում վիրավոր,

Քյարամ,Անդրանիկ,Արմենակ քաջեր,

Մինչ ի մահ կանգնին հայոց հողին տեր.....

Լսվեց հրաման ,դեպ մարտի,առաջ,

Հասնենք օգնության Մալոյանին քաջ,

Ինչպես առյուծը փակված վանդակում,

Առանց փամփուշտի` սպասում էր դիրքում,

Ինչպես փոթորիկ սլացաք առաջ,

Վայրագ,անօրեն թուրքին ընդառաջ..

Մահն արհամարհած առաջ էիք վազում ,

Արկերի ձայնը անգամ չէր հուզում,

Գիտեիք,տղերքն են դիմացի հողում,

Հայկոն ու Արան կռիվ են մղում,

Առաջ էր տանում ձեզ Յուրան խրոխտ,

Ձեզ հետ էին Գարիկն ու Արամն ըմբոստ,

Վրեժը սրտում մոտեցաք դիրքին,

Անանջ արեցիք Մալոյան քաջին,

Թշնամին շատ է,թվով առավել,

Հաղթելու համար պիտ մինչ մահ կռվել..

Նայեցիք իրար աչքերով անշեջ,

Արամը ելավ ու այսպես խոսեց...

Տղերք,հրթիռը խփեմ պոստի մեջ,

Հարձակվենք,ջարդենք,ջնջենք մինչև վերջ,

Դղրդաց որոտն ահարկու զենքի,

Յուրայի ձայնը հասավ ամենքին,

Ինչպես երկրաշարժ ցնցեց հողը օդ,

За нашу разведку,за ребят.

.вперед...

Թնդում էր հողը ստեպ պայթյուններից,

երկինքը ցնցվում կրակոցներից,

Դիակներն հնձված հասկի պես ընկնում,

Հայն Ավարայրի կռիվն էր կրկնում,

Հակառակորդը ցնցվեց հարվածից,

Հիշեց պատկերներ դաժան անցյալից,

Հուժկու գրոհից գլուխը կորցրեց,

Հիսուն զոհ տալով փախուստի դիմեց,

Անվախ սրտերով առաջ գնացիք,

Ձեր առջև բացվեց արյունոտ տեսիլք,

Տեսաք հոշոտումը սրբապիղծ թուրքի,

Վրեժի ցասումը պատեց ամենքին.

Եկավ հրամանն ինչպես շանթարգել,

Պիտ ամեն գնով դիրքը պահպանել,

Եթե պետք լինի` մինչև մահ կռվել,

Սակայն հետ բերածը նորից չհանձնել

Մռայլ մի զգացում ձեր հոգին պատեց,

Թեժ մարտից հետո փամփուշտներն հատեց,

Նորից վեր ելավ առաջնորդը մեծ,

Նայեց ամենքին,տխրորեն դիմեց.

Տղերք,եղածը իզուր մի վատնեք,

Վերջին փամփուշտը ձեզ համար պահեք,

Երբ ձեր հույսն վերջին կսկսի մարել,

Հրաժեշտ տվեք ձեր կյանքին ջահել...

Մի թողեք կամքին ենթարկվել հույզին,

Գործեցեք վայել քաջ հետախույզին,

Հիշեք կանոնը գրված մեր գրքում,

Հետախույզը ողջ գերի չի ընկնում..

Խոր հայացքները իրար հառեցին,

Ծանր վիճակին համակերպվեցին,

Գիշատչի ոգին ամենքին պատեց,

Սառնասիրտ վճիռն իսկույն կայացվեց..

Սակայն ուրիշ էր կամքը բարձրյալի,

Չպիտի ընկնեիք գիրկը անցյալի,

Շարժիչի ձայնը դիրքին մոտ լսվեց,

Երկնից ուղարկված մեքենան կանգնեց,

Նորից կյանք առավ մարտիկը մեռած,

Սառած մարմնի մեջ արյունը եռաց...

Հասկացան,զուր էին հուսախաբ եղել..

Իրար ձայնեցին...փամփուշտ են բերել....

Կրկին թնդացին զենքերը լռած,

կրակի ձայնը դարձյալ դղրդաց,

Վերածնված խումբն ուժերն հավաքեց,

Մի հուժկու զարկով թուրքին ջախջախեց...

Այսպես կատարվեց անսպասելին,

Քսան հոգին ջարդեց հարյուրհիսունին,

Անհաղթ է ոգին, ուր բոց է վառվում,

Քանակն անզոր է,երբ սիրտն է կռվում,

Թե կհանդիպեք դուք այս տղերքին,

Մի փնտրեք իզուր մեր հերոսներին,

Դուք չեք ճանաչի այս դեմքերն տվայտ,

Նրանց անուններն կմնան անհայտ,

Մի հիշատակեք նրանց երգերում,

Պահեցեք նրանց լոկ ձեր մտքերում,

Սակայն և իսպառ դուք մի մոռացեք,

Եվ հնարավոր է այս,դուք լավ իմացեք,

Ձեզ ծանոթ մեկի համեստ մարմնում,

Նրանցից մեկի սիրտն է բաբախում...

 

Տիգրան Գևորգյան

Այս թեմայով

Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...
Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...Ամեն Աստծո լույսին, երբ հայացքս մրաչ սարն ի վեր է վազում,Մասյաց գագաթներին ձյունոտ քո սեգ կերպարն,Ի՛մ քաջ,ծածանում եմ հանց դրոշ, ու սփռում երկնով մեկ գոյդ արծիվհայաց,Վեհանում եմ այդժամ և լցվում ափեափ հայ լինելու բախտիս ամպոտ հպարտությամբ...Հպարտությամբ, իմ հայ զինվոր, հայրենյաց վեհ պաշտպան,Քո կամքի ու ոգու անսասան ամրության, հայոց ծովեծով անափ, Հաղթական ոգու մասիսականչով: Եվ երբ իջնում է հայոց լեռներին հայաբույր երեկոն,Եվ հորիզոններով մեկ սփռվում է անդորր խաղաղության լուրթը զուլալ,Ես հայացքով կտրում եմ լեռ ու դաշտ,Եվ հոգու երրորդ աչքով հասնում եմ քեզ,Քեզ ,իմ զինվոր,որ խրամատում կանգնած ես զգոն,Ուր քո մշտաներկա գոյության դիմաց կծկվում է թշնամին...
Ես այդպես եմ սիրում...
Մայր իմ, չխոնարհես ոգիդ հերոսածին,Դու քնքշորեն սփռիր ժպիտներդմանուկ օրերիս պես,Որ նկարից քեզ նայող աչքերս չխամրեն արցունքիդ շողե կարոտներից։Ես այնտեղ եմ՝ հողին էությունս ձուլած,Եվ արյանս կաթիլներովգարնան ծաղիկներն արևագույն են հիմա․Քեզ այդպես եմ սիրում։Հայր իմ, ծխախոտի թանձրամշուշի մեջչես թաքցնի հայացքդ վեհհերոսերգող հպարտություն,Պարպիր մոխրամանում ցավը արիաբարՈւ տուր քամուն՝Իմ սենյակի պատշգամբից մասիսհայաց, որ խաղաղվեմ,Հոգուս եռագույնը ծածանեմ գագաթներից սեգ․Քեզ այդպես եմ սիրում․․․Սե՜ր իմ, ափերդ բաց,Կես-էն իմ քո գոյին խառնած՝Դու թռցրու ճերմակ հավքի նման,Ու շուրթերով ծաղկաբուրող անունս շշնջա,Եվ աղոթի՜ր, և աղոթի՜ր, և աղոթի՜րԳիշերներում, ուր էլ չկամ,Ու ցերեկներում բուրվառիրԻմ աններկա հուշի խնկ
Նկարում այս անգամ Արցախն էր
- Այս ի՞նչ ես նկարել, Արևի՛կ։ - Խաղաղությո՜ւն... Նայում եմ նկարին ու ապշում, իսկապես խաղաղություն է նկարել Արևիկը։ Նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր... հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։ Պատերազմ, խաղաղություն.... խաղաղություն, պատերազմ... ու հանկարծ վեր եմ թռնում տեղիցս։ Հիշում եմ, ավելին, երբեք չեմ մոռանա... այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի...  Եկավ ու քարշ եկավ տատիս փեշերից, քաշեց քաշքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան... եկավ, որ էլ չգնա... ու 24 տարի շարունակ մենք քարշ ենք տալիս նրա գոյությունը... -Զինադադար է, զինադադար է,-շնչակտուր ներս մտավ մայրս, բոլորն ուրախ խառնվեցին իրար,, տատս չուրախացավ. նա սառած և անթարթ նայում էր իր առջև հառնող բլո
Ապրիլյան հերոսներին
Տղերք, բաց արեք դրախտի դուռը,Նորերն են գալիս,Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,Երկիրն է լալիս։Նրանք Ձեր լույսով փառավորվեցին,Եվ, անմահացան,Ի՞նչ ավելացնեմ նրանց արարքին,Տվեցին, անցան։ Դուք՝ սեգ-սասնա-սյուն, Հայոց երկինքըԱռաք Ձեր ուսին,Աղջիկներն արդեն երգեր են երգումՁեր ոգու մասին,Մայրերն են միայն սրտաչափ դարձած,ցավից մղկտում,Սակայն փրկեցիք Դուք հայոց համարպատիվ ու անուն։ Տղերք՝ խոյացեղ, պատվի ապավեն,Դուք դարձաք հերոս,Ձեր ընդվզումից դեռ պիտի հյուսվենլեգենդ ու էպոս,Ձեր անուններով փողոց ու քաղաքԴեռ պիտի կոչենք,Փառք Ձեր բեկումին, և Ձեր սխրանքինարժանի լինենք։ Դավիթ Վանյան 26.04.2016թ.
Հայաստան
Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին-որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակիսկ քարտեզի վրաընդամենը արցունքի մի կաթիլ…Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,որ չկորցնեմ հանկարծ…   Հովհաննես Գրիգորյան