Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Շարքային Զոհրաբ Բաղդասարյանը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2017 թվականից: Եկել է Ռուսաստանի Դաշնությունից` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Զոհրաբն ընտանիքի անդամների հետ ավելի քան 8 տարի բնակվել է ՌԴ-ում, ասում է` օտար հողում ապրելը որևէ կերպ չի ազդել հայրենասիրության վրա: «Ո՛չ ընկերներս զարմացան, ո՛չ էլ ծնողներս: Ես միշտ էլ ասել էի, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրել` գնալու եմ և ծառայեմ Հայկական զինված ուժերում: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռուսաստանում էի, ամեն վայրկյան համակարգչին կպած հետևում էի, թե ինչ է կատարվում սահմանին, ինչ է կատարվում իմ երկրում: Երևի այդ ժամանակ էլ վերջնականապես հասկացա, որ այլ կերպ վարվելու իրավունք չունեմ, որ պետք է պաշտպանեմ այն հողը, որ տղերքն իրենց արյունով են պաշտպանել»,- ասում է Զոհրաբն ու հավելում, որ Զինված ուժերում ծառայության անցնելուց հետո Հայաստանն ավելի շատ է սիրում:
ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջ