Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Զինտերվյու

Հայրենիքի կանչով. Շարքային Զոհրաբ Բաղդասարյան
Շարքային Զոհրաբ Բաղդասարյանը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2017 թվականից: Եկել է Ռուսաստանի Դաշնությունից` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Զոհրաբն ընտանիքի անդամների հետ ավելի քան 8 տարի բնակվել է ՌԴ-ում, ասում է` օտար հողում ապրելը որևէ կերպ չի ազդել հայրենասիրության վրա: «Ո՛չ ընկերներս զարմացան, ո՛չ էլ ծնողներս: Ես միշտ էլ ասել էի, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրել` գնալու եմ և ծառայեմ Հայկական զինված ուժերում: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռուսաստանում էի, ամեն վայրկյան ...
Բանակը փոխում է մարդուն, էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Հայոց բանակում։ Նա ծառայության է անցել Ստեփանակերտում` Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում։ Tert.am Life–ի հետ զրույցում Վլադիմիրը պատմել է իր ծառայության և նպատակների մասին։ «Փառք Աստծո, ծառայությունն անցնում է շատ լավ` խաղաղ պայմաններում։ 10 ամիս է, ինչ ծառայում եմ։ Օրերն արագ են անցնում։ Պետք է ծառայության մեջ ինչ–որ հետաքրքրություն գտնես, որ օրերն արագ անցնեն։ Մինչև բանակ գալը ամեն ինչի ուր...
Մենք կռվեցինք, պայքարեցինք մինչև վերջին փամփուշտը...
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դասակի ավագ, Նարեկ Հայրապետյանը պատմում է ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների մասին: Նշենք, որ վերջինս ծնվել է 1996թ ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Ակսել Բակունցի անվան թիվ առաջին դպրոցում: 2014 թվականի հունիսի 26 -ին զորակոչվել է բանակ: Զորացրվել է 2016 թվականի հուլիսի 2-ին: 2016 թվականի ապրիլի այս օրը, երբ սկսվեցին ադրբեջանական հատուկ ջոկատայինների սանձարձակ գործողությունները, Նարեկը Ջաբրայիլի պաշտպանական շրջանում էր: Իր զինակից ընկերն...
Քառօրյա պատերազմի օրերին մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ
Հարցազրույց՝ ազատամարտիկ, «Անահիտ» ջակատի հրամանատար Անահիտ մարտիրոսյանի հետ: -Տիկի՛ն Մարտիրոսյան, մայիս ամիսն առանձնահատուկ նշանակությունի հայ ժողովրդի համար, քան որ այս ժամանակահատվածում մեկտեղվել են մեր պատմության ամենավառ ու կարևոր իրադարձություններից մի քանիսը, որոնցից է Շուշիի ազատագրումը: Տարիներ անց այս օրը դեռ նու՞յնն են զգացողությունները: -Տարիներ անց էլ զգացողությունները նույնն են: Այսօր էլ ես ինձ զգում եմ այն 25 տարեկան աղջնակի պես, երբ գնացի ռազմաճակատ: Հատկապես ապրիլյ...
Երջանիկ եմ, որ սպասում եմ զինվորիս...
Մոտ չորս ամիս է մնացել Ջաբրայիլում ծառայող Մխիթար Ավագյանի ծառայության ավարտին: Հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորի հարսնացուն՝ Ալինան, այս ողջ ընթացքում անհամբերությամբ սպասել է իր զինվորին: Այս մասին փոքրիկ զրույզ ունեցանք վերջինիս հետ.   - Ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին հանդիպումը - Առաջին անգամ հանդիպել ենք դրսում պատահաբար։ Սակայն մի քանի օր անց մեր ընկերական շրջապատում նորից հանդիպեցինք, և պարզվեց, որ ընդհանուր ընկերներ ունենք։ Դրանից մեկ տարի անց սկսեցինք շփվել: Ի սկզ...
Ծառայությունը հետաքրքիր ու արժանապատիվ գործ է. հարցազրույց՝ «Եղնիկներ»-ում ծառայ...
Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում ծառայող սերժանտ Արշակ Լազարյանի ծառայության ավարտին մնացել է մոտ մեկ ամիս: Զինվորական կյանքի երկու տարիների տպավորությունների և հետաքրքիր դրվագների մասին զրուցեցինք վերջինիս հետ. - Նկարագրի՛ր ծառայությունը երեք բառով - Ծառայությունը շատ լայն հասկացություն է, և դժվար է այն նկարագրել ընդամենը երեք բառով: Կասեմ, որ սա հետաքրքիր ու արժանապատիվ գործ է: - Շատերը նշում են, որ զինվորական ծառայության ընթացքում ավելի են հասունանում և շատ երևույթների սկսու...
Ապրիլյան պատերազմի հերոս Ռուբեն Առաքելյան
Շարքային Ռուբեն Առաքելյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ողնաշարի ծանր վիրավորում էր ստացել: Զինվորին տեղափոխել էին Գերմանիայի Բոն քաղաք, որտեղ վերականգնողական շրջան է անցնում: Այսօր արդեն Ռուբենը կարողանում է շարժել ձախ ձեռքը, վստահեցնում է` անպայման քայլելու է: -Այս ամենից հետո սիրտս կպել է զինվորական գործին: Ուզած-չուզած՝ ձախլիկ եմ… Թե աջ ձեռքս աշխատի, ո՞նց եմ օգտագործելու, չեմ էլ պատկերացնում,-կատակում է: Սիրած մասնագիտություն չի ունեցել, բայց հիմա բանակային գործն է սրտով: Եթե սովորելո...
Խոսում ու երգում են հայ զինվորները
«Հայ զինվորները հերոսներ են». պատմում է Հադրութից վերադարձած Մրազ Կալոյանը
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահներն այսօր վստահեցրին, որ եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ: «Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերվել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կ...
Ջաբրայիլի դիրքեր․ Զինվորները տարածքային զիջումների մասին չեն ուզում լսել
Զրույց զինվորների հետ. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
Զրույց զինվորականի հետ (տեսանյութ)
«Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել». Հարություն Բադալյան
Գլխումս կատարյալ խառնաշփոթ է: Բառեր եմ փնտրում, բառեր, որ մի քանի րոպե հետո պետք է ասեմ նորօրյա հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին: Սակայն արդեն գտած ու չգտած բառերի փոխարեն մեկ բառ եմ ասում՝ շնորհակալություն… «Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել»,- պատասխանում է Հարությունը ու ժպտում: Ժպտում է ուրիշ՝ հաղթած զինվորի ժպիտով: Ապրիլի 1-ին Հարությունը դարձավ 20 տարեկան: Այդ նույն գիշերը՝ ընդամենը ժամեր անց, նա պետք է կասեցներ թշն...
Նորօրյա հերոսներ. բացառիկ հարցազրույցներ զինվորների հետ սահմանագծից
Հայ զինվորի հարցազրույցը՝ բրիտանացի լրագրողներին (տեսանյութ)
Վլադիմիր Մկրտչյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջին անգամ էր գտնվում դիրքերում: Հրետանավոր զինվորը պատմում է, որ հենց այդ պահին, երբ նրանք գտնվում էին հրետանիների մոտ և անցկացնում էին պարապմունքներ, արկն ընկավ իրենց ուղղությամբ և պայթեց: Վլադիմիրի խոսքերով՝ ռազմական գործողությունների ժամանակ պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է հենց հրետանավորների վրա, որոնց ճշգրիտ գործելակերպից շատ բան է կախված: «Թեթևակի շեղման պատճառով արկը կարող է ընկնել հենց սեփական դիրքերի վրա»: Անդրադառնալով...