Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Գրական զինանոց

«Հայրենիքը չի եզրափակվում միայն մեր տան պատշգամբով, այն ավելի մեծ է, այն նույնիս...
«Հայոց բանակի զինվո՛ր, դու ի լուր աշխարհի հաստատեցիր, որ մեր ուժի եւ հզորության Աստվածը՝ բոցամորուս եւ հուրհեր Վահագնը, առասպել չէ։ Դու մեր արդար ու անառիկ ամրոց, անսասան կանգնած ես մեզ պատուհասող հողմերին ընդդեմ։ Դու գեղեցիկ ես, քանզի քո ժողովուրդը քեզ արարել է իր նվիրական երազանքներից, իր սրտից ու արյունից։ Զինվո՛ր, քո հավաքական ուժն է կերտում մի ողջ հայրենիք»։ Շարքային Խանդիլյան Պարգեւ Ռուդիկի «Հայրենիքի անցյալի պատմության իմացությունը մեծապես օգնում է հասկանալ, իմաստավորե...
Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...
Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...Ամեն Աստծո լույսին, երբ հայացքս մրաչ սարն ի վեր է վազում,Մասյաց գագաթներին ձյունոտ քո սեգ կերպարն,Ի՛մ քաջ,ծածանում եմ հանց դրոշ, ու սփռում երկնով մեկ գոյդ արծիվհայաց,Վեհանում եմ այդժամ և լցվում ափեափ հայ լինելու բախտիս ամպոտ հպարտությամբ...Հպարտությամբ, իմ հայ զինվոր, հայրենյաց վեհ պաշտպան,Քո կամքի ու ոգու անսասան ամրության, հայոց ծովեծով անափ, Հաղթական ոգու մասիսականչով: Եվ երբ իջնում է հայոց լեռներին հայաբույր երեկոն,Եվ հորիզոններով մեկ սփռվում է ա...
Ես այդպես եմ սիրում...
Մայր իմ, չխոնարհես ոգիդ հերոսածին,Դու քնքշորեն սփռիր ժպիտներդմանուկ օրերիս պես,Որ նկարից քեզ նայող աչքերս չխամրեն արցունքիդ շողե կարոտներից։Ես այնտեղ եմ՝ հողին էությունս ձուլած,Եվ արյանս կաթիլներովգարնան ծաղիկներն արևագույն են հիմա․Քեզ այդպես եմ սիրում։Հայր իմ, ծխախոտի թանձրամշուշի մեջչես թաքցնի հայացքդ վեհհերոսերգող հպարտություն,Պարպիր մոխրամանում ցավը արիաբարՈւ տուր քամուն՝Իմ սենյակի պատշգամբից մասիսհայաց, որ խաղաղվեմ,Հոգուս եռագույնը ծածանեմ գագաթներից սեգ․Քեզ այդպես եմ սիրում․․․Սե՜ր իմ, ափեր...
Նկարում այս անգամ Արցախն էր
- Այս ի՞նչ ես նկարել, Արևի՛կ։ - Խաղաղությո՜ւն... Նայում եմ նկարին ու ապշում, իսկապես խաղաղություն է նկարել Արևիկը։ Նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր... հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։ Պատերազմ, խաղաղություն.... խաղաղություն, պատերազմ... ու հանկարծ վեր եմ թռնում տեղիցս։ Հիշում եմ, ավելին, երբեք չեմ մոռանա... այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի...  Եկավ ու քարշ եկավ տատիս փեշերից, քաշեց քաշքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան... եկավ, որ էլ չգնա... ու 24 տ...
Ապրիլյան հերոսներին
Տղերք, բաց արեք դրախտի դուռը,Նորերն են գալիս,Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,Երկիրն է լալիս։Նրանք Ձեր լույսով փառավորվեցին,Եվ, անմահացան,Ի՞նչ ավելացնեմ նրանց արարքին,Տվեցին, անցան։ Դուք՝ սեգ-սասնա-սյուն, Հայոց երկինքըԱռաք Ձեր ուսին,Աղջիկներն արդեն երգեր են երգումՁեր ոգու մասին,Մայրերն են միայն սրտաչափ դարձած,ցավից մղկտում,Սակայն փրկեցիք Դուք հայոց համարպատիվ ու անուն։ Տղերք՝ խոյացեղ, պատվի ապավեն,Դուք դարձաք հերոս,Ձեր ընդվզումից դեռ պիտի հյուսվենլեգենդ ու էպոս,Ձեր անուններով փողոց ու քաղաքԴեռ ...
Հայաստան
Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին-որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակիսկ քարտեզի վրաընդամենը արցունքի մի կաթիլ…Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,որ չկորցնեմ հանկարծ…   Հովհաննես Գրիգորյան
Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում...
Նորից կռիվ էր մեր Ղարաբաղում, Նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում, Գիշերով թաքուն դիրք էր գրավել, Մեր առյուծներին մորթել,գլխատել. Վեր ելաք քնից ,հագաք զրահ-զենք, Ձեր հոգուն մատաղ, հետախույզ տղերք, Նայեցիք մահին,ժպտացիք անվախ, Ժամն էր փրկելու երկիրը Արցախ... Հասաք,լսեցիք լուրը ահավոր` Պայթեց նռնակը ձեռքում վիրավոր, Քյարամ,Անդրանիկ,Արմենակ քաջեր, Մինչ ի մահ կանգնին հայոց հողին տեր..... Լսվեց հրաման ,դեպ մարտի,առաջ, Հասնենք օգնության Մալոյանին քաջ, Ինչպես առյուծը փակված վանդակում, Ա...
Հայաստան
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,Սա այն երկիրն է, որ նորից գտանք:Սա այն երկիրն է ուր բարձրյալըՆախաստեղծ կավից արարում էր կյանք: ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:Հեռվում սքողված արարման ակունք,-Արոր ու ակոս հերկած կտավին։ Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–Հողն իրենով է Լույսը երիզել…Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,Հասունացել ու կաթում է թուզը: Ձորի պռնկից կախված խաչքարեր,Այրվող խնկի ծառ դեղին կտավին։Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,Բերդապարսպին՝ քանդակված տավիղ: Սա այն երկիր...
Հայրենի հող
Ես այս երգը երգում եմ կանգնած,որովհետև դու նա ես,ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,որովհետև դու նա ես.ում համար կռվի են ելնում առանց հրամանի,որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,և կարոտից արտասվում են օտար սրճարաններումև չգիտես թե ուր լողացող նավերի վրա:Ես այս երգը երգում եմ սկզբից,որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետոէլ ոչինչ չենք ունենա կորցնելու,որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,լեռները` քարերի կուտակում,սերը` շքեղություն ավելորդև որդի ծնելը` հանցագործություն:Ես...
Լսի՛ր զինվորին
Քայլում են նորիցՎեհ դրոշի տակՄեր զինվորներիՇարքերը շիտակ:Շողում է սուրըԶինվորի ձեռքին,Զենքը լռում է,Զինվորն է երգում:Լսիր զինվորին,Իմ փոքրիկ տղա,Խաղաղ աշխարհումԴու զվարթ խաղա:Այս ուրախ օրըԶենքով է եկել,Քաջ զինվորներիԵրգով է եկել:Երբ ծիծաղում ես,Դու մանուկ իմ ժիր,Ծիծաղը փրկողԶինորին հիշիր:
Կոչ հայ զինվորին
Փառք ու պատիվ, զինվորներինՄեր քաջարի տղաներին։Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,Ու մեզ բերեք ուրախություն։Լավ ծառայեք, իրար հարգեք,Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։Կանցնի ամեն դժվարություն,Ու կդառնա հիշողություն։Իմ զավակներ, լավ հիշեցեք.Ձեր մայրերի ճրագն եք դուք,Հայրենիքի պատիվն եք դուք։Դուք եք մեր սերն ու հույսը,Հայոց ազգի անմար լույսը։Այս խոսքերս լավ հիշեցեք,Իրարով միշտ հպարտացեք։Խաղաղություն, համբերություն,Իմ որդիներ՝ ցտեսություն։ Վարդուհի Մկրտչյան
Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Բարձունքը մերն է, տղերքը չկան, Տղերքն ավելի բարձրում մնացին: Դիպան աստղերին՝ աստղերը հանգան Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին… Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր. Բարձունքը մերն է, տղերքը չկան...   Խաչիկ Մանուկյան
Խաղաղություն և հաղթանակ
Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին-Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,Անհարիր է թվում ամեն մի աղաղակ...Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո -Անհարազատ, օտար աշխարհներում,Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհՄի մութ փոթորիկ է գաղտնի հևում:Գիտես, որ աշխարհում - քո աշխարհից հեռու,Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ,Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում,Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան:...Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետոԻր հաղթական տոնով միշտ մայիսն է...
Հայրենիք
Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր, Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ... Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից...Նախ քարանձավ էր... Ու ես առաջին խարույկիս բոցով Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել, Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով Երազանքն...
Պաշտպանել է պետք
Ես կողմնակիցն եմ նորածինների - Այդ նորեկներին պաշտպանե՜լ է պետք: Ես կողմնակիցն եմ աշակերտների -Այդ անկարգների՜ն պաշտպանել է պետք: Ես կողմնակիցն եմ ուսուցիչների -Այդ «գերիների՜ն» պաշտպանել է պետք... Ես կողմնակիցն եմ ծերունիների -Այդ փոքրիկների՜ն պաշտպանել է պետք: Ես կողմնակիցն եմ և հանճարների -Այդ անճարների՜ն պաշտպանել է պետք: Ես կողմնակիցն եմ սո՜ւրբ Հայրենիքի -Հենց Հայրենի՛քը պաշտպանել է պետք... Արամայիս Սահակյան  
Բարև՛,Եղբա՛յր իմ,թանկագի՛ն Զինվոր
Բարև՛,Եղբա՛յր իմ,թանկագի՛ն Զինվոր,Կյանքդ թող լինի ուրախ, բախտավոր,Ամռան պես ուրախ ու զվարթ լինես,Ծով երջանկությամբ կյանքը քո ապրես: Ամռանը եկար բյուր ծաղիկներով,Զարդարեցիր մեզ Դու վառ գույներով,Ու մենք ապրում ենք Քեզնով երջանիկ,Իմ բարի՛, ազնի՛վ, իմ քնքու՛շ Ծաղիկ: Բարև՛,Եղբա՛յր իմ,իմ անգի՛ն Զինվոր,Մեր կյանքն ես լցրել ծով հրաշքներով:Ուզում եմ,որ միշտ երջանիկ լինես,Այս հրաշք կյանքում տեղը քո գտնես: Ամռանը եկար դու ջերմ արևով,Պարուրեցիր մեզ անհագուրդ սիրով:Թող չարը երբեք Քեզ չհանդիպի,Քո կյանքի ճամփա...