Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Նամակ զինվորին

Սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հա՛յ զինվորին
Սփյուռքի տարբեր ջաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։  Ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդականհիմնադր...
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին:
8-ամյա Մարկի շնորհավորական բացիկը՝ Նյու Յորքից
Նյու Յորքում բնակվող 8-ամյա Մարկը շնորհավորական բացիկ է հղել հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ և շնորհավորել հայ զինվորներին:
Հարությունյան Ստեփանի նամակը՝ հայ զինվորին
Շնորհավոր ձեր Նոր Տարին իմ թանկագին զինվորներ: Նամակը՝ 132 դպրոցի աշակերտ Հարությունյան Ստեփանից
4-րդ դասարանի Ջուլիետայի նամակը՝ հայ զինվորին
Քեզ բարի ծառայություն, իմ զինվոր եղբայր: 
Փոքրիկ Եղիշեի նամակը՝ հայ զինվորին
Բարև Ձեզ սիրելի զինվորներ շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 
Թո՛ղ 2017թ-ից սկսած՝ ոչ մի կրակոց չլսվի. ամանորյա նամակ՝ զինվորին
Բարև՛ ձեզ, իմ շատ սիրելի զինվորներ, սրտանց ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը... Գիտեք՝ այս տարի մնացած տարիների պես Ձմեռ պապիկից նյութական բան չեմ ցանկանում: Հիմա հասկացել եմ,որ դրա մեջ չի ուրախությունը: Ինձ մոտ էտ զգացողությունը առաջացավ ապրիլյան պատերազմից, բայց մինչ այդ էլ ձեզ շատ եմ սիրել: Ձմե՛ռ պապիկ, այս տարի ցանկանում եմ կատարես իմ երազանքները, ուզում եմ, որ ոչ մի մայր չլսի վատ լուր իր որդուց, միշտ միայն իր տղայի ծիծաղը լսի, միշտ մեր սահմաններում լինի խաղաղութ...
«Սահմանին կանգնած ենք լինելու մենք՝ ես ու իմ սերունդի քաջարի տղաները». ամանորյա ...
Բարև՛, ի՛մ զինվոր եղբայր: Հաստատ հիշում ես ինձ: Ես եմ՝ Հրաչը, որ ամեն տարի Ամանորին գրում եմ քեզ ու շնորհակալություն հայտնում իմ խաղաղ մանկության համար: Քաջ զինվոր այս տարին դժվար ու ծանր էր քեզ համար: Նենգ թշնամին իրեն բնորոշ ձևով փորձեց ներխուժել մեր տարածք, բայց հայ զինվորը իր կյանքի գնով պահեց մեր սուրբ հողը:  Հայրենասե՛ր զինվոր, մի քանի տարի հետո մենք ենք ձեզ փոխարինելու: Գալու ենք ու վրեժ լուծենք ապրիլին զոհված բոլոր զինվորների ու հերոսների համար: Իսկ թշնամին թող իմանա, որ այդ ժաման...
«Ինձ պաշտպանում է հայ զինվորը». փոքրիկ Սոնյայի ամանորյա նամակը՝ զինվորին
Բարև՛, հա՛յ զինվոր: Ես Սոնյան եմ՝ Հրաչի քույրիկը: Հրաչին բոլորն արդեն ճանաչում են: Նա ամեն տարի գրում է Ձեզ ու շնորհակալություն հայտնում մեր անհոգ ու խաղաղ մանկության համար:  Սիրելի՛ զինվոր, ես գիտեմ, որ դու քաջ ու անվախ ես ու նույնիսկ կյանքիդ գնով կպաշտպանես մեր հայրենի հողը: Ես չեմ ուզում, որ կրկնվի այս տարվա ապրիլը: Գիտե՞ս, թե ինչքան եմ լաց եղել Արմենակի, Քյարամի, Ազատի ու բոլոր զոհվածների համար: Թող էլ ոչ մի մայր լաց չլինի, ոչ մի երեխայի զինվոր հայրն ու եղբայրը չզոհվի: Սիրելի՛ զինվոր,...
Ամեն վայրկյան սպասում եմ, երբ է դուռը բացվելու ու ներս մտնելու իմ եղբայրը, ամանո...
Բարև՛, իմ սիրելի ու անվախ եղբայր: Գիտե՞ս, թե որքան է կարոտել քեզ քո քույրը:Ես ամեն վայրկյան սպասում եմ, երբ է դուռը բացվելու ու ներս մտնելու իմ եղբայրը: Իմ սիրու՛ն եղբայր, վաղը մեր դպրոցում միջոցառում է լինելունվիրված քառօրյա պատերազմին:Ես չեմ կարող հիշել այդ օրն առանց արցունքի: Այդ օրը դեռ դարեր կհիշվի, իսկ արյան գնով մեզ կյանք տված հերոսների գործերը հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ: Եղբա՛յր, բացման խոսքը ես եմ ասելու, որովհետև ունեմ քո նման հերոս եղբայր, որը մի վայրկյան անգամ չվարանեց պաշտպ...
Քեզ տանն սպասում են, սպասում անհամբեր սրտի թրթիռով. ամանորյա նամակ՝ զինվորին
Բարև՛ Հայ զինվոր: Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս է տրամադրությունդ: Չնայած ինչու՞ եմ հարցնում: Եթե անգամ տխուր լինես, միևնույն է, կասես, որ լավ ես: Այնքան բան ունեմ քեզ գրելու,սակայն չգիտեմ որտեղից սկսեմ: Ինչքան շնորհակալություն էլ հայտնեմ քեզնից, իմ լուսացրած ամեն մի խաղաղ օրվա համար՝ միևնույն է՝ քիչ է լինելու: Մոտենում է ամանորը, հաշված օրեր են մնացել, ինչպե՞ ես պատրաստվում ամանորին: 2017 թվականը հրե աքաղաղի տարի է: Ցանկանում եմ քեզ հաջողություններով լի տարի: ՈՒզում եմ, որ այս տարում գտնես քո կեսին, եթե ...
Լյուսիի նամակը՝ զինվորներին
Ամենափոքր երկիրն անգամ պետք է ունենա իր բանակը, միայն բանակի գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն։ Թող խաղաղություն տիրի աշխարհում, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության ու հպարտության արցունքները՝ ողողված անսահման հավատով… Լյուսի Աշոտի Պետրոսյան Երևան, Պուշկինի անվ. N 8 հ/դ, 9-րդ դասարան
6-րդ դասարանի աշակերտուհու նամակը՝ զինվորին
Իմ հա՛յ զինվոր, հավատում ու վստահում ենք քեզ, սպասում քո հաղթական վերադարձին: Նամակը՝  6-րդ դասարանի աշակերտուհի  Մերի Պողոսյանից..
Հուզիչ նամակը` հայ զինվորին` փոքրիկ դպրոցականից
Բարև՛, սիրելի՛, հարազա՛տ զինվոր: Այս նամակով ես ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Երբ ես գնում եմ դասի կամ զբոսնելու, վստահ եմ, որ դու մշտարթուն կանգնած հսկում ես սահմանը, և իմ մեջ անհետանում են վախն ու անվստահությունը: Յուրաքանչյուր քայլ անելիս ես գիտեմ, որ դու պաշտպանում ես ինձ հետ քայլող բոլոր-բոլորին:Թանկագի՛ն ընկեր, կարծում եմ թույլ կտաս, որ այսուհետև քեզ եղբայր կոչեմ, որովհետև դու արժանի ես, որ հայի երկրում ապրող ամեն հայ քեզ իր որդի, եղբայր անվանի: Եթե թշնամին փորձի ...
Նամակ հայ զինվորին
Բարև՛, իմ քա՛ջ զինվոր… Որպիսությունդ հարցնելու կարիք չեմ զգում, քանի որ գիտեմ` ինչ ես ապրում ու վերապրում ամեն օր: Եղանակին դու հաշվետու չես, քեզ համար նշանակություն չունեն նրա դրսևորումները: Դու քարի պես անհնազանդ ես նրան: Քո սրտում և հոգում խառնվել են սեր ու կարոտ, վախ ու արիություն, ապստամբություն և հնազանդություն: Ուսերիդ վրա կրում ես ազգիդ ապահովության պատասխանատու և դժվարին բեռը: Շատերը հաճախ են մոռանում գոյությունդ, վտանգն ու վախը, որ հանկարծ մարմինդ կխոցի թշնամու գնդակը: Ոչ ոք չի...
Հպարտ եմ, որ քեզ նման պաշտպան, հայրենասեր ու անձնազոհ զինվոր ունի մեր հայրենիքը
Շնորհակալ եմ քեզ, որ կաս, որ մեր պաշտպանն ես, սիրելի՛ զինվոր: Հպարտ եմ, որ քեզ նման պաշտպան, հայրենասեր ու անձնազոհ զինվոր ունի մեր հայրենիքը: Բոլորիս երախտագիտությունը ձեր հերոսության, ձեր հպարտ կեցվածքի համար է: Արմավիրի մարզ, Անի
Ողջու՛յն հայոց բանակի հայ զինվորին
Ողջու՛յն հայոց բանակի հայ զինվորին, իմ լավ ավագ ընկեր: Դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ դառնանք: Շնորհակա՛լ եմ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար: Ցանկանում եմ լավ ծառայություն և շուտ վերադարձ դեպի տուն: Ես միշտ հանգիստ եմ քնում, որովհետև մեր զինվորները սահմանն են հսկում: Ես հպարտանում եմ ձեր մարտունակությամբ, ուժով և քաջությամբ: Ես ցանկանում եմ, որ դուք ծառայեք խաղաղ պայմա՛ններում: Ես ...
Վայքի և Ջերմուկի 20 դպրոցների աշակերտներն սկսեցին նամակներ գրել հայ զինվորներին
Գալֆայան Սվետայի նամակը՝ զինվորին
Բարև սիրելի՛ զինվոր, շնորհակալ եմ քեզ, որ քո կյանքի գնով հպարտ ու պաշտպանված եմ զգում ինձ, որ մեր հայրենիքի սահմանին կա քո նման քաջ, խելացի զինվոր: 
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները պատրաստեցին նամակներ ...
Ողջու՛յն, իմ ավագ ընկեր, անկախ Հայաստանի զինվոր: Դու մեր հայրենիքի, հողի, սահմանի պաշտպանն ես, մեր խաղաղ կյանքի ու հանգստի պաշտպանը: Ես հպարտանում եմ քո մարտական ոգով, քո քաջությամբ, քո տոկունությամբ և քո անձնվիրությամբ: Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր: Դու հայոց բանակի հիմքն ու հենասյունն ես, դու հզոր ու անպարտ հայկական բանակի զինվորն ես, քո երակներում ազատատենչ Հայկի ու նրա քաջազուն ժառանգների, մեր երկրապահների արյունն է հոսում, ամու՛ր պահիր մեր երկրի սահմանները, որ հավերժի մեր հայրենիքը: Ես հպարտ...