Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Մեր մասին

ZinFM օնլայն ռադիոն ժամանցային-տեղեկատվական հարթակ է զինվորների և զինվորների հարազատների համար: ZinFM-ը հնարավորություն է ընձեռում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու տեղեկանալ մեր բանակի և զինվորի մասին, քաջալերել վերջիններիս, հաղթահարելով ժամանակն ու հեռավորությունը՝ հանդիսանալ հաղորդակցության ինտերակտիվ կամուրջ զինվորների և նրանց ընտանիքի, հարազատների, ընկերների միջև:

Շուրջօրյա ZinFM.am-ի միջոցով նոր շունչ է հաղորդվում զինվորի հետ նամակագրությանը՝ դարձնելով այն առավել անմիջական և հետաքրքիր, ներկայացվում են հայոց պատմության հաղթական էջերը, հայկական բանակի հերոսների քաջագործությունները, զինվորների և հայտնի մարդկանց հետ անցկացվող հարցազրույցներ, տեսանյութեր, գրական անկյուն՝ զինվորի համար:  

ZinFM.am` բանակը մերն է, մենք՝ բանակինը: