Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Սիրուշոն՝ սահմանային դեպքերի մասին

12:41 - 20/Ապրիլ/2016

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքի էջում սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր էմոցիաներն է արտահայտել Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» ստեղծագործության տողերով`
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Շիրազ
‪#‎NKPeace‬ ‪#‎ArtsakhStrong‬‬‬
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,Դուք հողմերի պես...

Այս թեմայով

Հայրենիքի կանչով. Շարքային Զոհրաբ Բաղդասարյան
Շարքային Զոհրաբ Բաղդասարյանը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2017 թվականից: Եկել է Ռուսաստանի Դաշնությունից` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Զոհրաբն ընտանիքի անդամների հետ ավելի քան 8 տարի բնակվել է ՌԴ-ում, ասում է` օտար հողում ապրելը որևէ կերպ չի ազդել հայրենասիրության վրա: «Ո՛չ ընկերներս զարմացան, ո՛չ էլ ծնողներս: Ես միշտ էլ ասել էի, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրել` գնալու եմ և ծառայեմ Հայկական զինված ուժերում: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռուսաստանում էի, ամեն վայրկյան համակարգչին կպած հետևում էի, թե ինչ է կատարվում սահմանին, ինչ է կատարվում իմ երկրում: Երևի այդ ժամանակ էլ վերջնականապես հասկացա, որ այլ կերպ վարվելու իրավունք չունեմ, որ պետք է պաշտպանեմ այն հողը, որ
Հայ աստղերը կատարում են Գուսան Հայկազունի «Պիտի գնանք» երգը
Հայ երգիչների մի խումբ, որի կազմում են Միհրան Ծառուկյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Սևակ Ամրոյանը, և Գուրգեն Դաբաղյանը ավտոբուսի մեջ կատարում են Գուսան Հայկազունի «Պիտի գնանք» երգը: Նրանք ավտոբուսով շրջում են ՌԴ տարբեր շրջաններով՝ ներկայացնելով հայ երգը:
Ես խնդրեցի հրամանատարիս հանդես գալ համերգային ծրագրով մեր զորամասում. Հայկո
Զինվորական ծառայության տարիների հիշողություններից և բանակային կյանքի առանձնահատկությունների մասին մեզ հետ զրուցեց երգիչ Հայկոն. «Ինձ համար բավականին հետաքրքիր է եղել ծառայության ողջ ընթացքը: Նախևառաջ, երբ տղամարդը անցնում է ծառայության, նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, բանակը դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր տղայի վրա: Վերջինիս կյանքն ամբողջությամբ փոխվում է, առաջանում է պատասխանատվության զգացում, չէ՞ որ վերջինս կարևոր գործ է կատարում և ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի ծառայել իր հայրենիքին: Իմ բախտն այդ հարցում է շատ էր բերել: Իմ հրամանատարը հնարավորություն էր տալիս համատեղել ծառայությունը երաժշտական կարիերայի հետ: Այսօր այդ ամենը հիշելը շատ հաճելի է: Օ
Հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ. բանակային տարիների հիշողություններով կիսվում են հայտնիները:
Հայտնիները հիշում են իրենց ծառայության տարիներն ու կիսվում Life.panoarama.am-ի հետ: Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արմուշն ու Հայկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմել են ոչ միայն բանակում ունեցած դժվարությունների, այլեւ ծառայաության տարիներին ողջ կյանքի համար ձեռք բերած նվաճումների մասին: Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում առաջին հերթին նշեց, որ ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ Եղնիկներում, ու կես կատակ, կես լուրջ ավելացրեց. «Ինձ թվում է, ծառայությանս մասին բավական է միայն ասել, որ ծառայել եմ Եղնիկներում ու միանգամից ամեն բան պարզ է դառնում»:Այնուամենայնիվ, իր ծառայության տարիները հիշելով, դերասանը շարունկեց պատմել. «Եթե բանակիս հիշողությունների մասին պատմեմ, ոչ մեկ չի գնա բանա
Զինվորի համար հայրենիքը հենց այն սահմանից է սկսվում, որտեղ ինքը գտնվում է. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
«Զինվորի համար հայրենիքը հենց այն սահմանից է սկսվում, որտեղ ինքը գտնվում է»:Սահմանում տիրող իրավիճակը ներկայացնում է Արշակ Զաքարյանը։