Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հա՛յ զինվորին

12:05 - 5/Մայիս/2017

Սփյուռքի տարբեր ջաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։ 

Ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդականհիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրըբաղկացած է մի քանի փուլից. հաջորդ փուլերում նախատեսված են այցելություններ Հայաստանի և Արցախիզորամասեր, մարդասիրական աջակցություն կցուցաբերվի զինվորներին, հանդիպումներ տեղի կունենանդպրոցներում, բուհերում, որտեղ մասնագիտական կողմնորոշման համատեքստում կխոսվի զինվորականիմասնագիտության մասին, հանդիպումներ կլինեն քառօրյա պատերազմի հերոսների հետ։ 

Նշենք, որ նամակներ ստացվել են ԱՄՆ Արևմտյան շրջանի Ֆերահյան ազգային վարժարանի, ԱՄՆ Արևելյան շրջանի Հովնանյան հայկական, Քուվեյթի ազգային, Լիբանանի Համազգայինի Մելքոնյան վարժարանների, Լիբանանի Հայկ Արսլանյան ճեմարանի, Կանադայի Տորոնտո քաղաքի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի, Հալեպի «Զավարյան» վարժարանի, Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի, Սիրիայի Ազգային միացյալ վարժարանի, Կանադայի ՀՕՄ-ի Քեմպրիճի «Մեղրի» մասնաճյուղի «Մեսրոպ Թիթիզյան» շաբաթօրյա,  Կանադայի ՀՕՄ-ի Վանկուվերի «Արազ» շաբաթօրյա վարժարանների, Կանադայի Սուրբ Հակոբ Ազգային վարժարանի «Սարաֆեան» նախակրթարանի, Կանադայի ՀՕՄ-ի Համիլթոնի «Արև» դպրոցի, Ավստրալիայի Համազգայինի Սիդնեյի «Թարգմանչաց» շաբաթօրյա վարժարանի աշակերտներից։ 

Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի սան Սեմ Պարմաքզյանը նամակում նշում է, որ փափագում է՝ երբ մեծանա, այսօրվա զինվորի նման պաշտպան դառնա՝ անառիկ պահելով Հայաստանն ու Ղարաբաղը։ Նույն կրթօջախից Սարին Պերթիզլյանի համար զինվորն ապահովության զգացում է. «Հայ զինվոր, դու հոգնում ես, որ մենք հանգստություն վայելենք։ Բարոյական պարտականություն է քեզ հիշելը։ Քեզնից սովորում ենք հայրենասեր լինել, ազատության արժեքն իմանալ և հայությամբ պարծենալ։ Ցանկանում եմ՝ մի օր անձամբ տեսնել քեզ քո մարտական գործողությունների ընթացքում։ Այդ պահը նվիրական է ինձ համար, ուժ ստանալու առիթ»։ Իսկ Մարինա Մանուկյանն էլ իր նամակում պատմում է, որ մեր նահատակ զինվորներին ինքը փորձում է փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, տեսնել նրանց հայացքը, աչքերը, հագուստը։ Ի դեպ, «Քարեն Եփփե» ճեմարանի սաների հայոց լեզվի ուսուցչուհին Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանն է, ով իր նվիրական աշխատանքով երեխաներին է փոխանցում հայրենիքի շունչը։