Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2017»-ին

13:17 - 27/Հուլիս/2017

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:
Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

Այս թեմայով

Իվետա Մուկուչյանի բարեմաղթանքը նորակոչիկներին (Տեսանյութ)
«Զինուժի» հեռուստաշարքը` նվիրված 2017 թվականի ամառային զորակոչին: Հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին:
Նորակոչիկների երդման արարողությունը՝ Սարդարապատում
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հուլիսի 29-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը։ Սարդարապատի փառապանծ հաղթանակին նվիրված հուշահամալիրի ներքո նորակոչիկների երդումը խորհրդանշական է և յուրատեսակ պատգամ հայրենիքի պաշտպանությանը զորավիգ հայորդիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», զինծառայողներին ողջունել և քաջալերանքի խոսք է հղել Արմավիր զինվորական կայազորի հրամանատարությունը՝ ի դեմս գնդապետ Վահագ Ասատրյանի, շտաբի պետ Արայիկ Մինասյանի։ Բարեմաղթանքներով հանդես է եկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Զինծառայողներին իր օրհնանքն է հղել Տեր Արիս քահանա Խաչատրյանը: Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգ
Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ վարչական շրջաններում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը: Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարները և տարածքային զինվորական կոմիսարները:Ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ բանակային հերթափոխի փոխա
Պաշտպանության նախարարությունը լուսանկարների մրցույթ է հայտարարել (Տեսանյութ)
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում էլուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողականլուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից և ազգային պատկանելությունից: Սահմանվել էմրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) եւ «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրայինսահմանափակումների): Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ:Մասնակցության կանոններ• Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մեկ լուսանկար առաջարկվողանվանակարգերից որևէ մեկում:• Առաջադրված լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն մրցույթիմասնակիցներին: Լուսանկարները չպե
Նազենի Հովհաննիսյանի բարեմաղթանքը նորակոչիկներին
«Զինուժի» հեռուստաշարքը` նվիրված 2017 թվականի ամառային զորակոչին: Հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին: