Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Շարքային Ռուբեն Առաքելյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ողնաշարի ծանր վիրավորում էր ստացել: Զինվորին տեղափոխել էին Գերմանիայի Բոն քաղաք, որտեղ վերականգնողական շրջան է անցնում: Այսօր արդեն Ռուբենը կարողանում է շարժել ձախ ձեռքը, վստահեցնում է` անպայման քայլելու է:
-Այս ամենից հետո սիրտս կպել է զինվորական գործին: Ուզած-չուզած՝ ձախլիկ եմ… Թե աջ ձեռքս աշխատի, ո՞նց եմ օգտագործելու, չեմ էլ պատկերացնում,-կատակում է:
Սիրած մասնագիտություն չի ունեցել, բայց հիմա բանակային գործն է սրտով: Եթե սովորելու լինի, ուրեմն անպայման զինվորական պիտի դառնա:
Ասում է` կարոտում է Հայաստանը, և այդ կարոտն ավելի է ուժեղացնում ապաքինվելու ցանկությունը:
Այսօր արդեն Ռուբենը կարողանում է շարժել ձախ ձեռքը, վստահեցնում է` անպայման քայլելու է:
Մաղթում ենք Ռուբենին շուտափույթ առողջություն:
Աստված պահապա՛ն քեզ, հայ զինվոր: