Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Քեզ տանն սպասում են, սպասում անհամբեր սրտի թրթիռով. ամանորյա նամակ՝ զինվորին

11:58 - 22/Դեկտեմբեր/2016

Բարև՛ Հայ զինվոր: Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս է տրամադրությունդ: Չնայած ինչու՞ եմ հարցնում: Եթե անգամ տխուր լինես, միևնույն է, կասես, որ լավ ես: Այնքան բան ունեմ քեզ գրելու,սակայն չգիտեմ որտեղից սկսեմ: Ինչքան շնորհակալություն էլ հայտնեմ քեզնից, իմ լուսացրած ամեն մի խաղաղ օրվա համար՝ միևնույն է՝ քիչ է լինելու: Մոտենում է ամանորը, հաշված օրեր են մնացել, ինչպե՞ ես պատրաստվում ամանորին:
2017 թվականը հրե աքաղաղի տարի է: Ցանկանում եմ քեզ հաջողություններով լի տարի: ՈՒզում եմ, որ այս տարում գտնես քո կեսին, եթե մինչև այսօր չես գտել: Քեզ առողջություն, երջանկություն ու ամենակարևորը ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ եմ ցանկանում:
Յուրաքանչյուրիս,այդ թվում՝ նաև քո, պարտքն է պաշտպանել հայրենիքը, թեկուզ՝ արյան գնով, բայց նաև յուրաքանչյուրիս պարտքն է վերադառնալ տուն, ուրախության արցունքներ նվիրել մեզ սպասողներին: ՈՒրեմն, Հայ զինվոր, հիշի՛ր, որ քեզ տանն սպասում են, սպասում անհամբեր սրտի թրթիռով: Դու պարտավոր ես վերադառնալ, որովհետև քեզ բացի հարազատներից մի ամբողջ ազգ է սպասում՝ ՀԱՅ ԱԶԳԸ: Խնդրում եմ պարտքդ կատարիր հայրենիքի նկատմամբ և վերադարձիր ՀԱՅ ԱԶԳԻ ԶԱՎԱԿ:Դու պարտավոր ես վերադառնալ, քանի որ բացի ծառայելուց, դու նաև ուրիշ պարտավորություններ ունես կատարելու: Դու պիտի բազմացնես ՀԱՅ ազգը, իսկ բազմացնելու համար՝ ընտանիք է պետք:Դու պետք է նաև շենացնես այն, բարգավաճես հայրենիքդ:Հիշի՛ր, դու առաջին հերթին հայրենիքիդ զավակն ես, նոր ծնողներիդ:Հոսախաբ չանես, խնդրում եմ ՀԱՅ զինվոր,հիշիր, որ հայրենիքը սկսվում է հայրենի հողով,օդ ու ջրով, ծնողներով, սիրած էակով ու հարազատներով: Խնդրում եմ արժանավայել կատարիր պարտքդ հայրենիքի նկատմամբ, բայց նաև վերադարձիր, քո վերադարձին երեք միլիոն մարդ է սպասում:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Happy New Year


Նաիրա Կարապետյան

Այս թեմայով

Սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հա՛յ զինվորին
Սփյուռքի տարբեր ջաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։  Ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդականհիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրըբաղկացած է մի քանի փուլից. հաջորդ փուլերում նախատեսված են այցելություններ Հայաստանի և Արցախիզորամասե
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին:
8-ամյա Մարկի շնորհավորական բացիկը՝ Նյու Յորքից
Նյու Յորքում բնակվող 8-ամյա Մարկը շնորհավորական բացիկ է հղել հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ և շնորհավորել հայ զինվորներին:
Հարությունյան Ստեփանի նամակը՝ հայ զինվորին
Շնորհավոր ձեր Նոր Տարին իմ թանկագին զինվորներ: Նամակը՝ 132 դպրոցի աշակերտ Հարությունյան Ստեփանից
4-րդ դասարանի Ջուլիետայի նամակը՝ հայ զինվորին
Քեզ բարի ծառայություն, իմ զինվոր եղբայր: