Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛, իմ սիրելի ու անվախ եղբայր: Գիտե՞ս, թե որքան է կարոտել քեզ քո քույրը:Ես ամեն վայրկյան սպասում եմ, երբ է դուռը բացվելու ու ներս մտնելու իմ եղբայրը: Իմ սիրու՛ն եղբայր, վաղը մեր դպրոցում միջոցառում է լինելունվիրված քառօրյա պատերազմին:Ես չեմ կարող հիշել այդ օրն առանց արցունքի: Այդ օրը դեռ դարեր կհիշվի, իսկ արյան գնով մեզ կյանք տված հերոսների գործերը հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ: Եղբա՛յր, բացման խոսքը ես եմ ասելու, որովհետև ունեմ քո նման հերոս եղբայր, որը մի վայրկյան անգամ չվարանեց պաշտպանել մեր հայրենիքը: Ամբողջ դպրոցը խոսում է քո սխրանքի մասին. իմ եղբայրը մի քանի տանկ վնասազերծեց՝ փրկելով հազարավոր կյանքեր: Իմ եղբա՛յր, ես պետք է կարդամ իմ գրած բանաստեղծությունը նվիրված հայոց բանակի անվախ ու քաջարի հերոսներին: Բայց ինչպես, որ չարտասվեմ, չհուզվեմ: Ինձ թվում է բեմում էլ չեմ կարող զսպել արցունքներս. դժվար է ինձ համար: Եղբայր ես ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի հերոսներ, որոնք կյանքի գնով, մեզ կյանք պարգևեցին...Ամբողջ հայ ազգն ու սփյուռքն հպարտանում և խոնհարվում մեր Արծիվ Հերոսների առաջ. Փա՛ռք մեր Հայոց Բանակին:
Իմ հերո՛ս եղբայր, մնաց մի քանի ամիս, որ վերադառնաս: Ես այսօր զարդարեցի տոնածառը ու առանց քեզ: Գիտե՞ս՝ ինչ խնդրեցի Ձմեռ Պապիկից, որ հայոց երկնքում միայն խաղաղության աղավնիներ թռչեն, ու աշխարհի երեսից կորչի այդ պատերազմ բառը, ու մեր մայրերի արցունքները լինեն միայն ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ:
ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՊԱՀԱՊԱ՛Ն, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ