Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛ ձեզ, իմ շատ սիրելի զինվորներ, սրտանց ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը... Գիտեք՝ այս տարի մնացած տարիների պես Ձմեռ պապիկից նյութական բան չեմ ցանկանում: Հիմա հասկացել եմ,որ դրա մեջ չի ուրախությունը: Ինձ մոտ էտ զգացողությունը առաջացավ ապրիլյան պատերազմից, բայց մինչ այդ էլ ձեզ շատ եմ սիրել: Ձմե՛ռ պապիկ, այս տարի ցանկանում եմ կատարես իմ երազանքները, ուզում եմ, որ ոչ մի մայր չլսի վատ լուր իր որդուց, միշտ միայն իր տղայի ծիծաղը լսի, միշտ մեր սահմաններում լինի խաղաղություն, թող 2017թ-ից սկսած՝ ոչ մի կրակոց չլսվի, բոլոր տղաները գան իրենց ընտանիքին հասնեն: Այս տարվա ցանկությունս տարբերվեց: Շատ սիրում եմ բոլորին, Ձմեռ պապիկ, իրենց կփոխանցես, որ շատ հեռվում 16-ամյա աղջիկ կա ու իրենց շատ ա սիրում ու ուրախանում ամեն անգամ իրենցից լավ լուր լսելիս: Տղանե՛ր, զգու՛յշ եղեք, խնդրում եմ, ձեզ տանը սպասում են:
ՀԵ՛Տ ԵԿԵՔ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ԻՄ ՀԶՈՐՆԵՐ, ԻՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ:
Սիրով՝ Նիկայից իր շատ սիրելի Զինվորներին՝ դեպի ԼՂՀ և ՀՀ-ի բոլոր զորամասեր