Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Երջանիկ եմ, որ սպասում եմ զինվորիս...

12:11 - 21/Փետրվար/2017

Մոտ չորս ամիս է մնացել Ջաբրայիլում ծառայող Մխիթար Ավագյանի ծառայության ավարտին: Հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորի հարսնացուն՝ Ալինան, այս ողջ ընթացքում անհամբերությամբ սպասել է իր զինվորին: Այս մասին փոքրիկ զրույզ ունեցանք վերջինիս հետ.

 

- Ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին հանդիպումը

- Առաջին անգամ հանդիպել ենք դրսում պատահաբար։ Սակայն մի քանի օր անց մեր ընկերական շրջապատում նորից հանդիպեցինք, և պարզվեց, որ ընդհանուր ընկերներ ունենք։ Դրանից մեկ տարի անց սկսեցինք շփվել: Ի սկզբանե համակրել ենք միմյանց։ Նույնիսկ Սուրբ Սարգսի գիշերը, երբ ուղղակի ծանոթներ էինք, երազում տեսել եմ իրեն։ Իսկապես իմ մեծ սերն է ու կյանքիս ամենամեծ նվերը։

- Ի՞նչ է նշանակում լինել զինվորի ընկերուհի, ի՞նչն է ամենաբարդը զինվորին սպասելիս

- Այն, որ ունես զինվոր-սեր, արդեն իսկ մեծ հպարտություն է։ Ես այս սպասումը դժվարություն չեմ համարում, այլ ուղղակի փորձության նման մի բան։ Երջանիկ եմ, որ սպասում եմ զինվորիս։

- Կնշե՞ք ինչ-որ հետաքրքիր դեպք՝ կապված Ձեր զինվորի ծառայության հետ

- Ծառայության ընթացքում երբեմն հանդիպում ենք։ Ամենահետաքրքիրը հենց այդ հանդիպման օրերն ու պահերն են: 

- Ի՞նչ կմաղթեք զինվորներին և նրանց սպասողներին

- Մեր զինվորներին մաղթում եմ ամուր կամք, մեծ հավատ ու քաջություն։ Նրանք մեր հպարտությունն են, մեր հույսի և հավատի երաշխիքը։ Աստված պահապա՛ն լինի նրանց։

 

Լուսանկարները՝ Ալինա Հովհաննիսյանի

Այս թեմայով

Բանակը փոխում է մարդուն, էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Հայոց բանակում։ Նա ծառայության է անցել Ստեփանակերտում` Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում։ Tert.am Life–ի հետ զրույցում Վլադիմիրը պատմել է իր ծառայության և նպատակների մասին։ «Փառք Աստծո, ծառայությունն անցնում է շատ լավ` խաղաղ պայմաններում։ 10 ամիս է, ինչ ծառայում եմ։ Օրերն արագ են անցնում։ Պետք է ծառայության մեջ ինչ–որ հետաքրքրություն գտնես, որ օրերն արագ անցնեն։ Մինչև բանակ գալը ամեն ինչի ուրիշ աչքով էի նայում, բայց երբ անցա ծառայության, պատկերացումներս փոխվեցին։ Բանակը փոխում է մարդուն։ Էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց և այլն»,– նշեց Վլադիմիրը։ Վերջինս նկատեց,
Մենք կռվեցինք, պայքարեցինք մինչև վերջին փամփուշտը...
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դասակի ավագ, Նարեկ Հայրապետյանը պատմում է ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների մասին: Նշենք, որ վերջինս ծնվել է 1996թ ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Ակսել Բակունցի անվան թիվ առաջին դպրոցում: 2014 թվականի հունիսի 26 -ին զորակոչվել է բանակ: Զորացրվել է 2016 թվականի հուլիսի 2-ին: 2016 թվականի ապրիլի այս օրը, երբ սկսվեցին ադրբեջանական հատուկ ջոկատայինների սանձարձակ գործողությունները, Նարեկը Ջաբրայիլի պաշտպանական շրջանում էր: Իր զինակից ընկերների հետ մարտնչել է թշնամու թվային գերակշռություն ունեցող ջոկատների հետ: Տղաներն ընկնելով շրջափակման մեջ՝ խուճապի չեն մատնվել և ճիշտ մարտավարությամբ ճեղքել են օղակը, դուրս եկել շրջափակումից: Նորից գրոհ
Քառօրյա պատերազմի օրերին մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ
Հարցազրույց՝ ազատամարտիկ, «Անահիտ» ջակատի հրամանատար Անահիտ մարտիրոսյանի հետ: -Տիկի՛ն Մարտիրոսյան, մայիս ամիսն առանձնահատուկ նշանակությունի հայ ժողովրդի համար, քան որ այս ժամանակահատվածում մեկտեղվել են մեր պատմության ամենավառ ու կարևոր իրադարձություններից մի քանիսը, որոնցից է Շուշիի ազատագրումը: Տարիներ անց այս օրը դեռ նու՞յնն են զգացողությունները: -Տարիներ անց էլ զգացողությունները նույնն են: Այսօր էլ ես ինձ զգում եմ այն 25 տարեկան աղջնակի պես, երբ գնացի ռազմաճակատ: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին էլ վերապրեցի նույն պահերը, ասես մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ: Տարօրինակ է երևի, բայց կարոտում եմ շատ այդ դժվարին օրերը, մարտական ընկերներիս: Իհարկե, պատերա
Եթե կրկնվի, կտեսնեք՝ այս սերունդը ևս դուրս է գալու պայքարի. Գոհար Մարտիկյան
- «Հրով լեցուն հրադադար»՝ այսպես եք անվանել «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը: Կարելի՞ է ասել, որ ապրիլյան քառօրյան մարտահրավեր էր, որը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ պատերազմը դեռևս ավարտված չէ, իսկ հրադադարը բավականին փխրուն է: - Միանշանակ, մենք երևի 1994թ. զինադադարի պայմանագիրը կնքելուց հետո մի շատ կարճ ժամանակ վայելեցինք այդ խաղաղության զգացողությունը, սակայն այդ հրադադար կոչվածը միշտ էլ հրով լեզուն է եղել, և, բարեբախտաբար, բավականին տևական եղավ այդ ժամանակը՝ մինչև իրական պատերազմի վերաճելը, բայց այն, որ քառօրյան իրական պատերազմ էր, ես բնավ կասկած չունեմ և կասկած չունեմ, որ հենց այդ պատերազմն ապացուցեց՝ որքան ուսանելի էր եղել արցախյան ազատամարտի հերոսների կերտած
Ծառայությունը հետաքրքիր ու արժանապատիվ գործ է. հարցազրույց՝ «Եղնիկներ»-ում ծառայող սերժանտ Արշակ Լազարյանի հետ
Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում ծառայող սերժանտ Արշակ Լազարյանի ծառայության ավարտին մնացել է մոտ մեկ ամիս: Զինվորական կյանքի երկու տարիների տպավորությունների և հետաքրքիր դրվագների մասին զրուցեցինք վերջինիս հետ. - Նկարագրի՛ր ծառայությունը երեք բառով - Ծառայությունը շատ լայն հասկացություն է, և դժվար է այն նկարագրել ընդամենը երեք բառով: Կասեմ, որ սա հետաքրքիր ու արժանապատիվ գործ է: - Շատերը նշում են, որ զինվորական ծառայության ընթացքում ավելի են հասունանում և շատ երևույթների սկսում են ուրիշ աչքերով նայել: Քո դեպքու՞մ էլ նույն է: - Ճիշտ կարծիք է: Ծառայութունը ստիպում է ուրիշ աչքերով նայել շատ հարցերի: Դու հասունանում ես, փոխվում է քո մտածելակերպը. երևի ծառայության ընացքում քո