Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Ապրիլյան պատերազմում զոհված, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ավագ որդին՝ Գեղամը, իր խաղում միշտ հաղթող է: Մայրը պատմում է, երբեմն նույնիսկ խաղը թողած ուզում է դիրքեր գնալ: Այն դիրքերը, որոնք պաշտպանելիս զոհվեց հայրը: