Zinfm.am | Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան

Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան

14:09 - 13/Մայիս/2017

2016 թվականի ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանն այսօր կդառնար 26 տարեկան:

Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:

Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը: Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է անցել Թալիշում:

Հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, այժմ էլ պայմանագրային զինծառայող է: Մանկուց Արգիշտին հոր հետ պարբերաբար Արցախ է գնացել, նրա մարտական ընկերների հետ շփվել: Արգիշտիի մայրը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ այցերից մեկի ժամանակ հանդիպել է սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ:

Ծնողների խոսքերով՝ Արգիշտին հավաքել էր Վազգեն Սարգսյանի նկարները, ամեն ինչ պատրաստել էր, որ մայիսի 9-ին զորամասում բացեր Սպարապետին նվիրված անկյուն…այսօր այդ նկարներն ու նյութերը պահվում են Արգիշտիի սենյակում:
Նշենք, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն ապրիլյան պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան:

Այս թեմայով

Այսօր Ադամ Սահակյանը կդառնար 21 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ, ապրիլյան պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ կդառնար 21 տարեկան… Հիշեցնենք, որ Ա. Սահակյանը ծնվել է 1996 թվականին Երեւանում՝ լրագրող ու ռեժիսոր Գայանե Անտոնյանի եւ շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում: 2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով: Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ եւ ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվական
Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերեց ազգի փրկության վեհ գործին
25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 23-ին, 28 տարեկան հասակում զոհվեց հայոց ազգային բանակի Արշակ 2-րդ ջոկատի հատուկ ջոկի հրամանատար Հովիկ Յուրիկի Մարտիրոսյանը:Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերել է ազգի փրկության վեհ գործին և անմահացել: Արցախյան պատերազմի ազատամարտիկն իր անունը փառաբանել է բազմաթիվ մարտերում, մասնակցել Ջանհասանի կռիվներին՝Շուշիի ազատագրության համար:Հովիկ Մարտիրոսյանը ազգի փրկության սուրբ ուխտին անմնացորդ նվիրվածության և զոհողության վառ օրինակն է:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան: Բենիամինը Եղոյանը ծնվել է 1992-ին: Նա զինված ուժերում ծառայում էր 2009-ից: 2016թ. ապրիլի 3-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմով գրոհել և խոցել է հակառակորդի 1 տանկ ու ոչնչացրել է բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է մարտի դաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նրա մարմինը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ճանաչենք մերօրյա հերոսներին:
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամը կդառնար 21 տարեկան: Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվոր
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 22 տարեկան: Սարգիսը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, սակայն 12 տարի ապրել էր ՌԴ-ում և Հայաստան էր վերադարձել ծառայության համար: 2016թ. ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում Սարգիսը, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, մարտի էր նետվել և ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: