Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Հայաստանցի կուրսանտները, Հայաստանից բացի, կրթություն են ստանում նաև Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը:
Արտերկրում սովորող կուրսանտների թիվը ամեն տարի ըստ հայտերի տարբեր է, սակայն գրեթե լրացվում են բոլոր տեղերը, որովհետև բավարար դիմորդներ կան:
Փոխգնդապետը նշել է, որ դրսում սովորողները ապահովվում են և՛ կեցության, և՛ կրթական ոլորտում: Իսկ ամենից շատ կուրսանտներ սովորում են Ռուսաստանում. այս տարի Ռուսաստանում 200-ից ավելի կուրսանտ է ուսում ստանում: Որպես օրինակ թվաքանակի հստակ սահմանաչափը կապված է Ռուսաստանի կողմից ներկայացված հայտերի հետ:
Հիմնականում բոլոր մասնագիտությունները առկա են նաև Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում, բայց զինծառայողները դրսում դրսի փորձն են ձեռք բերում, որը կարևոր է հայկական բանակի համար, այնուհետև իրենց ծառայությունը շարունակում են հայկական բանակում: