Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Վիրավոր զինվորների անակնկալ այցը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին:
«Անցած ամառ արձակուրդս անցկացրեցի շրջելով Հայաստանի մարզեր ու այցելելով վիրավոր զինվորներին:
Անցած ամառ չէի կարող մտածել, որ մեկ տարի անց իրենք են իմ տուն գալու՝ սայլակով, քայլակով մեծ դժվարությամբ բարձրանալու են տանս աստիճանները, որ շնորհավորեն ծնունդս:
Անցած ամառ կյանքիս լավագույն արձակուրդն էր, այս տարի ամենահիշարժան ծնունդս եղավ: Ավելի մեծ ու թանկ նվեր քան հայրենիքի պաշտպանի գնահատական է՝ չկա ընկերներ հավատացեք:
P.S.Ովքեր մտածում են թե ինչ նվիրել ինձ՝ կխնդրեմ նախատեսված գումարը փոխանցել զինհաշմանդամների աջակցության ՀԿ-ի հետևյալ հաշվերահամարին 1570026278650100»:
Արմեն Մուրադյան՝ ֆեյսբուք