Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Պաշտպանության նախարարությունը լուսանկարների մրցույթ է հայտարարել (Տեսանյութ)

12:49 - 26/Հուլիս/2017

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է
լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական
լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից և ազգային պատկանելությունից: Սահմանվել է
մրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) եւ «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրային
սահմանափակումների): Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ:
Մասնակցության կանոններ
• Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մեկ լուսանկար առաջարկվող
անվանակարգերից որևէ մեկում:
• Առաջադրված լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն մրցույթի
մասնակիցներին: Լուսանկարները չպետք է երբեւէ հրապարակված կամ ցուցադրված լինեն:
• Մրցույթին հայտ ներկյացնելով` Դուք ՀՀ Պաշտպանության նախարարությանն եք վերապահում
առաջադրված լուսանկարները կրթական, տեղեկատվական կամ գովազդային նպատակներով
օգտագործելու բոլոր իրավունքները:
• Մրցութային առաջին փուլը հաղթահարած լուսանկարները կհրապարակվեն ՀՀ Պաշտպանության
նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
• Հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովի կողմից:
• Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2017թ. սեպտեմբերի վերջին:
Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Դիմելու համար հետևեք այս հղմանը՝ http://bit.ly/2tvkBUG
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել
հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 294699:

 

Այս թեմայով

Իվետա Մուկուչյանի բարեմաղթանքը նորակոչիկներին (Տեսանյութ)
«Զինուժի» հեռուստաշարքը` նվիրված 2017 թվականի ամառային զորակոչին: Հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին:
Նորակոչիկների երդման արարողությունը՝ Սարդարապատում
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հուլիսի 29-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը։ Սարդարապատի փառապանծ հաղթանակին նվիրված հուշահամալիրի ներքո նորակոչիկների երդումը խորհրդանշական է և յուրատեսակ պատգամ հայրենիքի պաշտպանությանը զորավիգ հայորդիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», զինծառայողներին ողջունել և քաջալերանքի խոսք է հղել Արմավիր զինվորական կայազորի հրամանատարությունը՝ ի դեմս գնդապետ Վահագ Ասատրյանի, շտաբի պետ Արայիկ Մինասյանի։ Բարեմաղթանքներով հանդես է եկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Զինծառայողներին իր օրհնանքն է հղել Տեր Արիս քահանա Խաչատրյանը: Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2017»-ին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար: Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկ
Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ վարչական շրջաններում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումների անցկացումը: Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս միջոցառումներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարները և տարածքային զինվորական կոմիսարները:Ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ բանակային հերթափոխի փոխա
Նազենի Հովհաննիսյանի բարեմաղթանքը նորակոչիկներին
«Զինուժի» հեռուստաշարքը` նվիրված 2017 թվականի ամառային զորակոչին: Հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին: