Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Հայ զինվորի հարցազրույցը՝ բրիտանացի լրագրողներին (տեսանյութ)

12:46 - 13/Ապրիլ/2016

Վլադիմիր Մկրտչյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջին անգամ էր գտնվում դիրքերում: Հրետանավոր զինվորը պատմում է, որ հենց այդ պահին, երբ նրանք գտնվում էին հրետանիների մոտ և անցկացնում էին պարապմունքներ, արկն ընկավ իրենց ուղղությամբ և պայթեց: Վլադիմիրի խոսքերով՝ ռազմական գործողությունների ժամանակ պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է հենց հրետանավորների վրա, որոնց ճշգրիտ գործելակերպից շատ բան է կախված: «Թեթևակի շեղման պատճառով արկը կարող է ընկնել հենց սեփական դիրքերի վրա»:

Անդրադառնալով թշնամուն՝ զինվորն ասում է, որ վերջիններս էլ իրենց պես հասարակ մարդիկ են, սակայն պատերազմի ընթացքում կան բաներ, որոնց մասին չես ցանկանում մտածել, պարզապես կատարում ես հրամանը, քանի որ գիտես՝ այդ պահին դա է ճիշտ: «Ինձ համար որևէ նշանակություն չունի այն, որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, մենք պայքարում ենք մեր հողերի համար»,- բրիտանացի լրագրողներին ասաց հայ զինվորը: 

Տեսանյութ

Այս թեմայով

Բանակը փոխում է մարդուն, էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց
«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Հայոց բանակում։ Նա ծառայության է անցել Ստեփանակերտում` Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում։ Tert.am Life–ի հետ զրույցում Վլադիմիրը պատմել է իր ծառայության և նպատակների մասին։ «Փառք Աստծո, ծառայությունն անցնում է շատ լավ` խաղաղ պայմաններում։ 10 ամիս է, ինչ ծառայում եմ։ Օրերն արագ են անցնում։ Պետք է ծառայության մեջ ինչ–որ հետաքրքրություն գտնես, որ օրերն արագ անցնեն։ Մինչև բանակ գալը ամեն ինչի ուրիշ աչքով էի նայում, բայց երբ անցա ծառայության, պատկերացումներս փոխվեցին։ Բանակը փոխում է մարդուն։ Էլ ավելի ես լրջանում, սկսում ես ճանաչել մարդկանց և այլն»,– նշեց Վլադիմիրը։ Վերջինս նկատեց,
Մենք կռվեցինք, պայքարեցինք մինչև վերջին փամփուշտը...
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դասակի ավագ, Նարեկ Հայրապետյանը պատմում է ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների մասին: Նշենք, որ վերջինս ծնվել է 1996թ ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Ակսել Բակունցի անվան թիվ առաջին դպրոցում: 2014 թվականի հունիսի 26 -ին զորակոչվել է բանակ: Զորացրվել է 2016 թվականի հուլիսի 2-ին: 2016 թվականի ապրիլի այս օրը, երբ սկսվեցին ադրբեջանական հատուկ ջոկատայինների սանձարձակ գործողությունները, Նարեկը Ջաբրայիլի պաշտպանական շրջանում էր: Իր զինակից ընկերների հետ մարտնչել է թշնամու թվային գերակշռություն ունեցող ջոկատների հետ: Տղաներն ընկնելով շրջափակման մեջ՝ խուճապի չեն մատնվել և ճիշտ մարտավարությամբ ճեղքել են օղակը, դուրս եկել շրջափակումից: Նորից գրոհ
Քառօրյա պատերազմի օրերին մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ
Հարցազրույց՝ ազատամարտիկ, «Անահիտ» ջակատի հրամանատար Անահիտ մարտիրոսյանի հետ: -Տիկի՛ն Մարտիրոսյան, մայիս ամիսն առանձնահատուկ նշանակությունի հայ ժողովրդի համար, քան որ այս ժամանակահատվածում մեկտեղվել են մեր պատմության ամենավառ ու կարևոր իրադարձություններից մի քանիսը, որոնցից է Շուշիի ազատագրումը: Տարիներ անց այս օրը դեռ նու՞յնն են զգացողությունները: -Տարիներ անց էլ զգացողությունները նույնն են: Այսօր էլ ես ինձ զգում եմ այն 25 տարեկան աղջնակի պես, երբ գնացի ռազմաճակատ: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին էլ վերապրեցի նույն պահերը, ասես մտովի տեղափոխվեցի Արցախյան ազատամարտի տարիներ: Տարօրինակ է երևի, բայց կարոտում եմ շատ այդ դժվարին օրերը, մարտական ընկերներիս: Իհարկե, պատերա
Եթե կրկնվի, կտեսնեք՝ այս սերունդը ևս դուրս է գալու պայքարի. Գոհար Մարտիկյան
- «Հրով լեցուն հրադադար»՝ այսպես եք անվանել «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը: Կարելի՞ է ասել, որ ապրիլյան քառօրյան մարտահրավեր էր, որը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ պատերազմը դեռևս ավարտված չէ, իսկ հրադադարը բավականին փխրուն է: - Միանշանակ, մենք երևի 1994թ. զինադադարի պայմանագիրը կնքելուց հետո մի շատ կարճ ժամանակ վայելեցինք այդ խաղաղության զգացողությունը, սակայն այդ հրադադար կոչվածը միշտ էլ հրով լեզուն է եղել, և, բարեբախտաբար, բավականին տևական եղավ այդ ժամանակը՝ մինչև իրական պատերազմի վերաճելը, բայց այն, որ քառօրյան իրական պատերազմ էր, ես բնավ կասկած չունեմ և կասկած չունեմ, որ հենց այդ պատերազմն ապացուցեց՝ որքան ուսանելի էր եղել արցախյան ազատամարտի հերոսների կերտած
Երջանիկ եմ, որ սպասում եմ զինվորիս...
Մոտ չորս ամիս է մնացել Ջաբրայիլում ծառայող Մխիթար Ավագյանի ծառայության ավարտին: Հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորի հարսնացուն՝ Ալինան, այս ողջ ընթացքում անհամբերությամբ սպասել է իր զինվորին: Այս մասին փոքրիկ զրույզ ունեցանք վերջինիս հետ.   - Ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին հանդիպումը - Առաջին անգամ հանդիպել ենք դրսում պատահաբար։ Սակայն մի քանի օր անց մեր ընկերական շրջապատում նորից հանդիպեցինք, և պարզվեց, որ ընդհանուր ընկերներ ունենք։ Դրանից մեկ տարի անց սկսեցինք շփվել: Ի սկզբանե համակրել ենք միմյանց։ Նույնիսկ Սուրբ Սարգսի գիշերը, երբ ուղղակի ծանոթներ էինք, երազում տեսել եմ իրեն։ Իսկապես իմ մեծ սերն է ու կյանքիս ամենամեծ նվերը։ - Ի՞նչ է նշանակում լինել զինվորի ընկերուհի,