Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Ողջու՛յն, իմ ավագ ընկեր, անկախ Հայաստանի զինվոր: Դու մեր հայրենիքի, հողի, սահմանի պաշտպանն ես, մեր խաղաղ կյանքի ու հանգստի պաշտպանը: Ես հպարտանում եմ քո մարտական ոգով, քո քաջությամբ, քո տոկունությամբ և քո անձնվիրությամբ: Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր: Դու հայոց բանակի հիմքն ու հենասյունն ես, դու հզոր ու անպարտ հայկական բանակի զինվորն ես, քո երակներում ազատատենչ Հայկի ու նրա քաջազուն ժառանգների, մեր երկրապահների արյունն է հոսում, ամու՛ր պահիր մեր երկրի սահմանները, որ հավերժի մեր հայրենիքը: Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի: