Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛, հա՛յ զինվոր: Ես Սոնյան եմ՝ Հրաչի քույրիկը: Հրաչին բոլորն արդեն ճանաչում են: Նա ամեն տարի գրում է Ձեզ ու շնորհակալություն հայտնում մեր անհոգ ու խաղաղ մանկության համար:
Սիրելի՛ զինվոր, ես գիտեմ, որ դու քաջ ու անվախ ես ու նույնիսկ կյանքիդ գնով կպաշտպանես մեր հայրենի հողը: Ես չեմ ուզում, որ կրկնվի այս տարվա ապրիլը: Գիտե՞ս, թե ինչքան եմ լաց եղել Արմենակի, Քյարամի, Ազատի ու բոլոր զոհվածների համար: Թող էլ ոչ մի մայր լաց չլինի, ոչ մի երեխայի զինվոր հայրն ու եղբայրը չզոհվի:
Սիրելի՛ զինվոր, շուտով Ամանոր է: Շնորհավորում եմ քո և բոլոր զինվորների Նոր տարին: Թող խաղաղություն լինի, որ բոլորդ ողջ և առողջ վերադառնաք Ձեր տուն:
Սիրով՝ Սոնյա