Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛, ի՛մ զինվոր եղբայր: Հաստատ հիշում ես ինձ: Ես եմ՝ Հրաչը, որ ամեն տարի Ամանորին գրում եմ քեզ ու շնորհակալություն հայտնում իմ խաղաղ մանկության համար:
Քաջ զինվոր այս տարին դժվար ու ծանր էր քեզ համար: Նենգ թշնամին իրեն բնորոշ ձևով փորձեց ներխուժել մեր տարածք, բայց հայ զինվորը իր կյանքի գնով պահեց մեր սուրբ հողը:
Հայրենասե՛ր զինվոր, մի քանի տարի հետո մենք ենք ձեզ փոխարինելու: Գալու ենք ու վրեժ լուծենք ապրիլին զոհված բոլոր զինվորների ու հերոսների համար: Իսկ թշնամին թող իմանա, որ այդ ժամանակ իր համար ավելի դժվար ու վատ է լինելու, որովհետև սահմանին կանգնած ենք լինելու մենք՝ ես ու իմ սերունդի քաջարի տղաները:
Քո կրտսեր եղբայր՝ Հրաչ