Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

«Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

12:16 - 28/Հունվար/2017

Հունվարի 28-ը հայ հերոս, ՀՀ ԶՈՒ կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տարեդարձն է: 

Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել։ 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր։ Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ 2016 թվականի հունիսի 10-ին մամուլում տպագրվել է Ատոմ Հակոբյանի նշանավոր բանաստեղծությունը` նվիրված կապիտան Ուրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյայում:

Այս թեմայով

Այսօր Ադամ Սահակյանը կդառնար 21 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ, ապրիլյան պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ կդառնար 21 տարեկան… Հիշեցնենք, որ Ա. Սահակյանը ծնվել է 1996 թվականին Երեւանում՝ լրագրող ու ռեժիսոր Գայանե Անտոնյանի եւ շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում: 2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով: Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ եւ ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվական
Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերեց ազգի փրկության վեհ գործին
25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 23-ին, 28 տարեկան հասակում զոհվեց հայոց ազգային բանակի Արշակ 2-րդ ջոկատի հատուկ ջոկի հրամանատար Հովիկ Յուրիկի Մարտիրոսյանը:Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերել է ազգի փրկության վեհ գործին և անմահացել: Արցախյան պատերազմի ազատամարտիկն իր անունը փառաբանել է բազմաթիվ մարտերում, մասնակցել Ջանհասանի կռիվներին՝Շուշիի ազատագրության համար:Հովիկ Մարտիրոսյանը ազգի փրկության սուրբ ուխտին անմնացորդ նվիրվածության և զոհողության վառ օրինակն է:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան: Բենիամինը Եղոյանը ծնվել է 1992-ին: Նա զինված ուժերում ծառայում էր 2009-ից: 2016թ. ապրիլի 3-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմով գրոհել և խոցել է հակառակորդի 1 տանկ ու ոչնչացրել է բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է մարտի դաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նրա մարմինը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ճանաչենք մերօրյա հերոսներին:
Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
2016 թվականի ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանն այսօր կդառնար 26 տարեկան: Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը: Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամը կդառնար 21 տարեկան: Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվոր