Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, հերոս տանկիստ, կապանցի Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է: Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թ.՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: 2013-14թվականին ավարտել է Կապանի N3 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը: Նորիկը մասնագիտությամբ պարուսույց էր: Նորիկի ընտանիքը բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Նորիկը պնդել է, որ ինքն իր ուսումը պետք է շարունակի հայրենիքում, ծառայի Հայց Բանակում: 2014-ի հուլիսի 18-ին զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ:2014թ-ին զորակոչվել է Բանակ, ծառայում էր տանկային գումարտակում: Նա տանկիստ էր։
Առաջին օրը մարտի մեջ էր տանկիստ, սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը, ավաղ, տանկը, որում գտնվում էր նա իր երկու զինակիցների հետ, խոցվեց թշնամու արկից: Երկու ամսից Նորայրը պետք է զորացրվեր, ավաղ, նա էլ հերոսացավ:
2016թ-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ:
Զոհվել է մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով և հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավորի» կոչմամբ ;
Ծնունդդ Շնորհավոր Հերոս՝ Աստված հոգիդ լուսավորի...