Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Այսօր մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է

11:02 - 22/Փետրվար/2017

Այսօր մերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է:

Հայրենիքի պաշտպանը դարձավ 34 տարեկան:

«Հայրենիքը, ընտանիքը պաշտպանելը սուրբ գործ է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Սարգիս Ստեփանյանը: 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել հայ դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինվոր էր մնացել: Չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելու ժամանակ էլ Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը:

«Հայ զինվորի» հետ զրույցում Սարգիսը պատմել է. «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում, իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»:

Սարգիսը չհանձնվեց, վիրավորումից ամիսներ անց սկսեց ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: Մոտ մեկուկես տարի մարզվելուց հետո, 2016թ-ին Բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պատրաստվում է մասնակցել նաև Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը: Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով: Այսօր Սարգիս Ստեփանյանը վերադարձել է Զինված ուժեր, ծառայել և ծառայում է հայրենքին:

Լուսանկարները՝ Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով

Այսօր Ադամ Սահակյանը կդառնար 21 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ, ապրիլյան պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ կդառնար 21 տարեկան… Հիշեցնենք, որ Ա. Սահակյանը ծնվել է 1996 թվականին Երեւանում՝ լրագրող ու ռեժիսոր Գայանե Անտոնյանի եւ շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում: 2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով: Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ եւ ծառայում էր Արցախի Հանրապետությունում: 2016 թվական
Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերեց ազգի փրկության վեհ գործին
25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 23-ին, 28 տարեկան հասակում զոհվեց հայոց ազգային բանակի Արշակ 2-րդ ջոկատի հատուկ ջոկի հրամանատար Հովիկ Յուրիկի Մարտիրոսյանը:Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերել է ազգի փրկության վեհ գործին և անմահացել: Արցախյան պատերազմի ազատամարտիկն իր անունը փառաբանել է բազմաթիվ մարտերում, մասնակցել Ջանհասանի կռիվներին՝Շուշիի ազատագրության համար:Հովիկ Մարտիրոսյանը ազգի փրկության սուրբ ուխտին անմնացորդ նվիրվածության և զոհողության վառ օրինակն է:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը կդառնար 25 տարեկան: Բենիամինը Եղոյանը ծնվել է 1992-ին: Նա զինված ուժերում ծառայում էր 2009-ից: 2016թ. ապրիլի 3-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմով գրոհել և խոցել է հակառակորդի 1 տանկ ու ոչնչացրել է բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է մարտի դաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նրա մարմինը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ճանաչենք մերօրյա հերոսներին:
Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
2016 թվականի ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանն այսօր կդառնար 26 տարեկան: Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը: Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամը կդառնար 21 տարեկան: Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվոր