Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Այսօր՝ մարտի 22-ին ապրիլյանպատերազմի հերոս Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա զոհվել էր ապրիլի 4-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում: Վրեժ Սարգսյանը ծնվել է1989թ․ մարտի 21-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում, սովորել Նոր Եդեսիայիմիջնակարգ դպրոցը, 1997թ, ընտանիքի հետտեղափոխվել է Գեղարքունիքի Փոքր Մասրիկգյուղ և ուսումը շարունակել տեղի դպրոցում։ Զբաղվում էր գյուղտնտեսությամբ` օգնելովընտանիքին:
2007թ․ զորակոչվում է ծառայության, կարգապահ ծառայում է ու վերադառնում տուն, բնութագրվում էր քաջությամբ, անկոտրուն ու վճռական էր, սիրում էր զինվորական գործը։ 2011թ եղբոր՝ Սեյրանի հետ նորից անցնում է ծառայության` որպես պայմանագրային,ստանում սերժանտ զին․ կոչում ու նշանակվում ջոկի հրամանատար, լավծառայության համար ստանում պատվոգրեր։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։« Հոյակապ տղա էր, ամեն հարցում իրեն ճիշտ էր դրևորում: Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր կերպով ընգրկվել է Զինված ուժերում: Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին, միշտ աջակցում էր», նրա մասին ասել է Փոքր Մասրիկի գյուղապետը:
Վրեժի ընկերը՝ Հայկ Մարտոյանը, ով նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում, ասում է, որ Վրեժը նրա համար լոկ ծառայակից ընկեր չէր. միմյանց ճանաչել են շուրջ 3 տարի, միասին դիրք են պահել, նույն խրամատում եղել:
Ապրիլի 3-ի երեկոյան թշնամու հետ առճակատվելով մարտի է բռնվել, ցուցաբերել խիզախություն ու արիություն, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորք՝ մեծաթիվ կորուստներ հասցնելով թշնամուն, սակայն գրադի պայթյունից հերոսաբար զոհվում է։
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայության» մեդալներով։ Ծնունդդ Շնորհավոր, հերոս Հայորդի։ Քո սխրանքն անմահ է, քո անունն է մեր սրտերում։