Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
«Օրակարգը» սկսում է պատմությունների շարք՝ Ապրիլյան պատերազմի, այդ օրերին ընկած հերոսների ու նրանց սխրանքի, իրեն վստահված մարտական դիրքը կյանքի գնով պաշտպանելու, վիրավոր զինակցին փրկելու, երիտասարդ զինվորի կողքին կանգնելու, հանուն հայրենիքի համազգային համախմբվածության ոգու, նաև այն մասին, թե ինչ է փոխվել առաջնագծում մեկ տարվա ընթացքում:
«Ապրիլից ապրիլ» կոչվող շարքի առաջին հերոսը Քյարամ Սլոյանն է, որը մինչև վերջ կռվեց և նույնիսկ հրամանատարի հրամանից հետո չլքեց իր դիրքը: Այսօր հարկ եղած դեպքում նույնը պատրաստ են անել նրա եղբայրները: