Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 22 տարեկան: Սարգիսը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, սակայն 12 տարի ապրել էր ՌԴ-ում և Հայաստան էր վերադարձել ծառայության համար:
2016թ. ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում Սարգիսը, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, մարտի էր նետվել և ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում:
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: