Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
23-ամյա արցախցի զինծառայող Սերգեյը փրկել է քաղցկեղով հիվանդ մի իրանցու կյանքը: Այս մասին հայտնում է Asbarez կայքը: Վերջինս հանդես է եկել որպես ոսկրածուծի դոնոր: Սերգեյը դեռևս 2012թ. համալրել է ոսկրածուծի դոնորների շարքը և հուլիսի 3-ին դարձել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի 30-րդ դոնորը: Բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Որոշ ժամանակով թողնելով առաջնագծում իր ծառայությունը՝ Սերգեյը կնոջ ու 6 ամսական երեխայի ժամանել է Երևան ու թույլ տվել, որ մասնագետները ոսկրածուծից վերցնեն անհրաժեշտ ցողունային բջիջները:
Չորս ժամ տևած բժշկական գործընթացից հետո թանկարժեք բջիջները, որոնցից կախված էր այլ պետությունում գտնվող հիվանդի կյանքը, տեղափոխվել են Իրան:
1999թ. հիմնված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ն օգնում է հայերին և օտարազգիներին փրկվել արյան հետ կապված հիվանդություններից: