Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Գլխումս կատարյալ խառնաշփոթ է: Բառեր եմ փնտրում, բառեր, որ մի քանի րոպե հետո պետք է ասեմ նորօրյա հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին: Սակայն արդեն գտած ու չգտած բառերի փոխարեն մեկ բառ եմ ասում՝ շնորհակալություն…
«Ես զինվոր եմ և իմ պարտքն եմ կատարել»,- պատասխանում է Հարությունը ու ժպտում: Ժպտում է ուրիշ՝ հաղթած զինվորի ժպիտով:
Ապրիլի 1-ին Հարությունը դարձավ 20 տարեկան: Այդ նույն գիշերը՝ ընդամենը ժամեր անց, նա պետք է կասեցներ թշնամու առաջխաղացումը և հերոսանար…
Մարտական գործողությունների ընթացքում ստացած վերքը լիովին չի ապաքինվել: Հարությունը դեռ թեթևակի կաղում է, ինչը յուրահատուկ հմայք է ավելացնում հաղթող զինվորի կերպարին:
20-ամյա զինվորն արդեն պատերազմ է տեսել, նայել մահվան աչքերին, զգացել մարտական ընկերոջ կորստի ցավն ու… հաղթել թշնամուն:
Միշտ ձգտել եմ նմանվել հայրիկիս
Ծնվել եմ 1996 թվականի ապրիլի 1-ին Երևանում: 3 քույր ունեմ, ես տան կրտսերն եմ: Սովորել եմ մայրաքաղաքի Աշոտ Նավասարդյանի անվան համար 196 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ տարի սովորելուց հետո համալրել եմ զինված ուժերի շարքերը:
Միշտ փորձել եմ նմանվել հայրիկիս, ապրել նրա օրինակով: Հայրս ծնվել, մեծացել է գյուղում, ապա տեղափոխվել մայրաքաղաք, ուսում ստացել, աշխատել… ամեն ինչի հասել է ինքնուրույն, իր ուժերով:
Փորձում եմ անընդհատ իմ աշխատասիրությամբ առաջ գնալ, ձգտել լավագույնին, լինել հայրենիքին պիտանի մարդ: Եվ անգամ նպատակներիս հասնելուց հետո երբեք կանգ չեմ առնում, մտածում եմ նոր բարձունքներ նվաճելու մասին: Բնավորությամբ պրպտուն եմ, հետաքրքրասեր, չեմ սիրում տեղում դոփել:
Իսկական ծառայությունը դիրքերում է
Նախքան ԶՈՒ զորակոչվելս էլ ծառայության նկատմամբ միշտ դրական եմ տրամադրված եղել: Մտածում էի, որ ծառայությունը կկոփի, ավելի կհասունանամ, մտածելակերպս կփոխվի: Միշտ ցանկացել եմ դիրքեր բարձրանալ՝ համոզված լինելով, որ իսկական ծառայությունը դիրքերում է: Դիրքապահ զինվորների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք եմ ունեցել, միշտ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ եմ կարդացել նրանց մասին պատմող պատմությունները:
Ցանկությունս իրականացավ. ծառայության անցա մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ավելին՝ հնարավորություն ունեցա կամավոր ընտրելու այն գումարտակը, որն առավել վտանգավոր հատվածում է մարտական խնդիր կատարում: Մինչև վերջ այնտեղ եմ ծառայել և կծառայեմ: Միշտ ձգտել եմ օրինակելի զինվոր լինել, լավ դիրքապահ…
Մի վայրկյան հապաղելը կարող էր կյանք արժենալ
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում