Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները պատրաստեցին նամակներ բանակում ծառայող իրենց ավագ ընկերներին

17:14 - 9/Նոյեմբեր/2016

Ողջու՛յն, իմ ավագ ընկեր, անկախ Հայաստանի զինվոր: Դու մեր հայրենիքի, հողի, սահմանի պաշտպանն ես, մեր խաղաղ կյանքի ու հանգստի պաշտպանը: Ես հպարտանում եմ քո մարտական ոգով, քո քաջությամբ, քո տոկունությամբ և քո անձնվիրությամբ: Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր: Դու հայոց բանակի հիմքն ու հենասյունն ես, դու հզոր ու անպարտ հայկական բանակի զինվորն ես, քո երակներում ազատատենչ Հայկի ու նրա քաջազուն ժառանգների, մեր երկրապահների արյունն է հոսում, ամու՛ր պահիր մեր երկրի սահմանները, որ հավերժի մեր հայրենիքը: Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի:

Այս թեմայով

Սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հա՛յ զինվորին
Սփյուռքի տարբեր ջաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։  Ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդականհիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրըբաղկացած է մի քանի փուլից. հաջորդ փուլերում նախատեսված են այցելություններ Հայաստանի և Արցախիզորամասե
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին
6-ամյա Ալեն Ավագյանի նամակը՝ հայ զինվորին:
8-ամյա Մարկի շնորհավորական բացիկը՝ Նյու Յորքից
Նյու Յորքում բնակվող 8-ամյա Մարկը շնորհավորական բացիկ է հղել հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ և շնորհավորել հայ զինվորներին:
Հարությունյան Ստեփանի նամակը՝ հայ զինվորին
Շնորհավոր ձեր Նոր Տարին իմ թանկագին զինվորներ: Նամակը՝ 132 դպրոցի աշակերտ Հարությունյան Ստեփանից
4-րդ դասարանի Ջուլիետայի նամակը՝ հայ զինվորին
Քեզ բարի ծառայություն, իմ զինվոր եղբայր: