Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 23-ին, 28 տարեկան հասակում զոհվեց հայոց ազգային բանակի Արշակ 2-րդ ջոկատի հատուկ ջոկի հրամանատար Հովիկ Յուրիկի Մարտիրոսյանը:
Հովիկ Մարտիրոսյանն իր երիտասարդ կյանքը նվիրաբերել է ազգի փրկության վեհ գործին և անմահացել: Արցախյան պատերազմի ազատամարտիկն իր անունը փառաբանել է բազմաթիվ մարտերում, մասնակցել Ջանհասանի կռիվներին՝Շուշիի ազատագրության համար:
Հովիկ Մարտիրոսյանը ազգի փրկության սուրբ ուխտին անմնացորդ նվիրվածության և զոհողության վառ օրինակն է: