Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:
Բարև՛,Եղբա՛յր իմ,թանկագի՛ն Զինվոր,
Կյանքդ թող լինի ուրախ, բախտավոր,
Ամռան պես ուրախ ու զվարթ լինես,
Ծով երջանկությամբ կյանքը քո ապրես:
Ամռանը եկար բյուր ծաղիկներով,
Զարդարեցիր մեզ Դու վառ գույներով,
Ու մենք ապրում ենք Քեզնով երջանիկ,
Իմ բարի՛, ազնի՛վ, իմ քնքու՛շ Ծաղիկ:
Բարև՛,Եղբա՛յր իմ,իմ անգի՛ն Զինվոր,
Մեր կյանքն ես լցրել ծով հրաշքներով:
Ուզում եմ,որ միշտ երջանիկ լինես,
Այս հրաշք կյանքում տեղը քո գտնես:
Ամռանը եկար դու ջերմ արևով,
Պարուրեցիր մեզ անհագուրդ սիրով:
Թող չարը երբեք Քեզ չհանդիպի,
Քո կյանքի ճամփան միշտ հարթ թող լինի:
Տասնինն ամառ ափիդ մեջ առար,
Խրոխտ ու հպարտ սահմանին կանգնած
Դու մեր անդորրն ես վեհությամբ հսկում
Ու նենգ թշնամուն միշտ ետ ես մղում:
Ուզում եմ զգոն ու արթուն մնաս,
Ծառայությունից փառքով տուն դառնաս:
Մեր սահմաններին` ծով խաղաղություն,
Քաջ Զինվորներին՝ ուժ ու վեհություն:
ՔՈՒՅՐԻԿՆԵՐԻՑ