Հարգելի՛ օգտատեր, «Նամակ զինվորին» խորագրում հրապարակվում են զինվորներին ուղղված Ձեր նամակները: Եթե նամակին կցված է նաև ֆոտոշարք կամ տեսանյութ, ապա այն կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նամակի բովանդակության մեջ խնդրում ենք չներառել զինատեսակների, զորամասերի անվանումների, տեղանքի, զինվորների և զինվորական ծառայության վերաբերյալ այլ հավելյալ մանրամասներ: Ուղարկված նամակները հաստատվում և հրապարակվում են (կամ ենթակա են հաստատման ու հրապարակման) կայքի խմբագրի կողմից:

Հայրենիք

17:21 - 9/Նոյեմբեր/2016

Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական
Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.
-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,
Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:

Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր,
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ...
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից...

Նախ քարանձավ էր... Ու ես առաջին խարույկիս բոցով
Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել,
Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով
Երազանքներս եմ պատերին փորել։

Ժայռերի վրա արյունոտվել են ոտքերն իմ բոբիկ,
Լեռնալանջերի մրրիկները ցուրտ իմ կուրծքն են վառել,
Եվ իմ բարբառը արձագանքելով քարերի մեջ բիրտ,
Ինչ-որ քարեղեն զնգոց է առել:

Այդ բիրտ բարբառով, երկի՛ր, քնքշանք եմ քեզ շշնջացել,
Քնքուշ անուններ տվել ծառերիդ ու թռչուններիդ,
Իմ հոգում նիրհող առասպելների ծալքերը բացել,
Կապույտ եմ հանել, կախել վիհերիդ։

Քո մերկ ժայռերին իմ երազների կանաչն եմ հինել,
Սրտիս հառաչն ու հոգուս շառաչն եմ խառնել գետերիդ,
Հորինել եմ ես գեղեցիկ ու մերկ աստվածուհիներ,
Շնորհել լազուր ու սուրբ եթերիդ։

Թախիծ եմ դրել սոսափյունի մեջ քո բարակ ուռու.
Առեղծվածների մշուշով լցրել այրերդ խավար,
Լուսնի լույսի հետ որպես հմայիլ ու որպես հուռութ
Բաղձանք եմ կախել քարափներդ ի վար։

Ես ոգիներ եմ դրել փչակում քո կաղնիների,
Սոսյաց անտառում հմայողների հանդես եմ բացել,
Հողիդ եմ տվել ես աճյունները իմ նախնիների,
Եվ մայրացել է հողն ու հայրացել։

Ու երբ եկել են, որ խլեն ինձնից լեռնաշխարհն այս լուրթ,
Խոցվել եմ հաճախ ես ոսոխների նետ ու նիզակից,
Արյունս կաթ-կաթ ծծվել է հողում, և այս հողը սուրբ
Դարձել է այդպես ինձ արյունակից...

Ու երբ նորից է բարբառել հեռվից ձայնն այդ հմայող,
Ու երբ նորից է խոստացել չքնաղ ու կանաչ ափեր,
Ասել եմ նրան.- Չկա այսպիսի հայրենիք ու հող,
Քանզի այստեղ եմ արյունս թափել։

Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ,
Խառնել տառապանք, հրաշք եմ խառնել ու խառնել ոգի,
Որ երբե՜ք, երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ
Ու երբե՜ք, երքե՜ք չտամ ոչ ոքի...

Վահագն Դավթյան

Այս թեմայով

Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...
Բարև՛ իմ քաջ հայորդի,իմ եղբայր,հա՜յ զինվորս...Ամեն Աստծո լույսին, երբ հայացքս մրաչ սարն ի վեր է վազում,Մասյաց գագաթներին ձյունոտ քո սեգ կերպարն,Ի՛մ քաջ,ծածանում եմ հանց դրոշ, ու սփռում երկնով մեկ գոյդ արծիվհայաց,Վեհանում եմ այդժամ և լցվում ափեափ հայ լինելու բախտիս ամպոտ հպարտությամբ...Հպարտությամբ, իմ հայ զինվոր, հայրենյաց վեհ պաշտպան,Քո կամքի ու ոգու անսասան ամրության, հայոց ծովեծով անափ, Հաղթական ոգու մասիսականչով: Եվ երբ իջնում է հայոց լեռներին հայաբույր երեկոն,Եվ հորիզոններով մեկ սփռվում է անդորր խաղաղության լուրթը զուլալ,Ես հայացքով կտրում եմ լեռ ու դաշտ,Եվ հոգու երրորդ աչքով հասնում եմ քեզ,Քեզ ,իմ զինվոր,որ խրամատում կանգնած ես զգոն,Ուր քո մշտաներկա գոյության դիմաց կծկվում է թշնամին...
Ես այդպես եմ սիրում...
Մայր իմ, չխոնարհես ոգիդ հերոսածին,Դու քնքշորեն սփռիր ժպիտներդմանուկ օրերիս պես,Որ նկարից քեզ նայող աչքերս չխամրեն արցունքիդ շողե կարոտներից։Ես այնտեղ եմ՝ հողին էությունս ձուլած,Եվ արյանս կաթիլներովգարնան ծաղիկներն արևագույն են հիմա․Քեզ այդպես եմ սիրում։Հայր իմ, ծխախոտի թանձրամշուշի մեջչես թաքցնի հայացքդ վեհհերոսերգող հպարտություն,Պարպիր մոխրամանում ցավը արիաբարՈւ տուր քամուն՝Իմ սենյակի պատշգամբից մասիսհայաց, որ խաղաղվեմ,Հոգուս եռագույնը ծածանեմ գագաթներից սեգ․Քեզ այդպես եմ սիրում․․․Սե՜ր իմ, ափերդ բաց,Կես-էն իմ քո գոյին խառնած՝Դու թռցրու ճերմակ հավքի նման,Ու շուրթերով ծաղկաբուրող անունս շշնջա,Եվ աղոթի՜ր, և աղոթի՜ր, և աղոթի՜րԳիշերներում, ուր էլ չկամ,Ու ցերեկներում բուրվառիրԻմ աններկա հուշի խնկ
Նկարում այս անգամ Արցախն էր
- Այս ի՞նչ ես նկարել, Արևի՛կ։ - Խաղաղությո՜ւն... Նայում եմ նկարին ու ապշում, իսկապես խաղաղություն է նկարել Արևիկը։ Նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր... հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։ Պատերազմ, խաղաղություն.... խաղաղություն, պատերազմ... ու հանկարծ վեր եմ թռնում տեղիցս։ Հիշում եմ, ավելին, երբեք չեմ մոռանա... այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի...  Եկավ ու քարշ եկավ տատիս փեշերից, քաշեց քաշքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան... եկավ, որ էլ չգնա... ու 24 տարի շարունակ մենք քարշ ենք տալիս նրա գոյությունը... -Զինադադար է, զինադադար է,-շնչակտուր ներս մտավ մայրս, բոլորն ուրախ խառնվեցին իրար,, տատս չուրախացավ. նա սառած և անթարթ նայում էր իր առջև հառնող բլո
Ապրիլյան հերոսներին
Տղերք, բաց արեք դրախտի դուռը,Նորերն են գալիս,Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,Երկիրն է լալիս։Նրանք Ձեր լույսով փառավորվեցին,Եվ, անմահացան,Ի՞նչ ավելացնեմ նրանց արարքին,Տվեցին, անցան։ Դուք՝ սեգ-սասնա-սյուն, Հայոց երկինքըԱռաք Ձեր ուսին,Աղջիկներն արդեն երգեր են երգումՁեր ոգու մասին,Մայրերն են միայն սրտաչափ դարձած,ցավից մղկտում,Սակայն փրկեցիք Դուք հայոց համարպատիվ ու անուն։ Տղերք՝ խոյացեղ, պատվի ապավեն,Դուք դարձաք հերոս,Ձեր ընդվզումից դեռ պիտի հյուսվենլեգենդ ու էպոս,Ձեր անուններով փողոց ու քաղաքԴեռ պիտի կոչենք,Փառք Ձեր բեկումին, և Ձեր սխրանքինարժանի լինենք։ Դավիթ Վանյան 26.04.2016թ.
Հայաստան
Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին-որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակիսկ քարտեզի վրաընդամենը արցունքի մի կաթիլ…Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,որ չկորցնեմ հանկարծ…   Հովհաննես Գրիգորյան